Մահացել է Սոպրանո Գայանե Գրիգորյանը, ով 90-ական թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկությունը հրապարակված է օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խորը վշտով հայտնում է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին»,-ասված է հաղորդագրությունում:
60ամյա երգչուհին երկար տարիներ ապրում և ստեղծագործում էր Ֆրանսիայում: Մի առիթով նա նշել է, որ Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ ստեղծագործող անհատը կարող է մտածել, որ հենց այնպես զոհողությունների չի գնացել։
Մահացել է օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը