Լրահոս

09.04.2020 15:58


Ռուսաստանից Հայաստան ժամանած 54-ամյա տղամարդը, ով հրաժարվել է բժիշկներին կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել

Ռուսաստանից Հայաստան ժամանած 54-ամյա տղամարդը, ով հրաժարվել է բժիշկներին կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկում մի տղամարդ սպառնում է իրեն օգնություն ցուցաբերող բժիշկներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հյուրանոցային համալիր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ տղամարդը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Երևան ժամանած Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Ղ. Ա-ն է, ով հրաժարվել է բժիշկների՝ կորոնավիրուսի թեստ հանձնել և իր մոտ եղած դանակով սպառնացել է ինքնասպան լինել, եթե չթույլատրեն, որպեսզի ինքը մասնակցի կնոջ հուղարկավորությանը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը