Լրահոս

09.04.2020 15:12


ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք

ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։

Ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։

SHAMSHYAN.com-ը այս պահին դեպքի որոշ հանգամանքներ փորձում է պարզել իրավասու մարմիններից, ինչից հետո ընթերցողներին կներկայացնենք դեպքի մանրամասները։

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Մանրամասները առաջիկայում։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Այս խորագրի վերջին նյութերը