Լրահոս

09.04.2020 10:53


Կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխա է վիրահատվել համալսարանական հիվանդանոցում

Կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխա է վիրահատվել համալսարանական հիվանդանոցում

Կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխայի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը

«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid-19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը: Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ:

Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ՝ արդեն ժպտում է: Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք: Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»:

Այս խորագրի վերջին նյութերը