22 տարվա անխափան աշխատանք՝ հայաստանյան շուկայում․ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ (տեսանյութ)
«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ–ն օրեր առաջ բրոյլեր մայրական հոտ է ներկրել Հայաստան, ինչը բավականին երկար ժամանակ սպառողին կապահովի թարմ ու որակյալ հավի մսով: Ընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկրման հետ կապված խնդիրներ են եղել, սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմը արագ լուծում է տվել հարցին: «Հունգարիայից պետք է մայրական հոտի ճտեր բերեինք Հայաստան, բայց կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Հունգարիայից տեղափոխել էինք օդային ճանապարհով Վրաստան, իսկ այնտեղից Հայաստան բեռնատարներով պետք է տեղափոխվեր։ Վրաստանում պարետային ժամ կար՝ 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն և մենք չէինք կարողանում իրականացնել փոխադրումը։ Դիմեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմին միջնորդելու համար, որպեսզի կարողանանք փոխադրել, և մեկ օրում ստացանք անհրաժեշտ աջակցությունը: Վարչապետի աշխատակազմը դիմել էր Վրաստանի վարչապետի աշխատակազմին և ստացել անհրաժեշտ թույլտվությունը։ Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում վարչապետի աշխատակազմին արագ արձագանքման և աջակցության համար»,-ասաց է Մուշեղ Հակոբյանը։
Հարցին՝ թե նոր վիրուսի հետ կապված սահմանափուկմների պատճառով աշխատատեղերի կրճատում կամ աշխատանքի կազմակերպան դադարներ լինո՞ւմ են, տնօրենը պատասխանեց. «Աշխատակիցների հետ կապված մեզ մոտ փոփոխություն չի եղել։ Որոշ աշխատակիցների աշխատանքները կազմակերպվել է հեռահար,կատարել ենք որոշակի փոփոխություններ աշխատանքների կազմակերպման առումով: Հնարավորինս սահմանափակել ենք շփումները: Մենք աշխատում ենք նույն ռեժիմով և պատրաստ ենք Զատկի տոնին ընառաջ ապահովել ՀՀ բնակչությանը հավկիթով»:
«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ–ն Աշխատակիցների տեխափոխումն իրականացնում է ավտոբուսներով, որոնք ամեն օր ախտահանվում են՝ օրը երկու անգամ, և պարտադիր մինչև տարածք մուտք գրծելը աշխատակիցները ջերմաչափվում են: Մեկ անգամ էլ օրվա ընթացքում է իրականացնում ջերմաչափում:Աշխատակիցներին տրամադրվում է ձեռնոցներ ու դիմակներ, որոնք օրվա ընթացքում փոխվում են մի քանի անգամ: Ընկերությունը մշտապես աշխատում է ավելացնել արտադրությոան ծավալները՝ ընդլայնելով առաջարկվող արտադրանքի տեսականին։ Այն 22 տարի անխափան գործել է հայաստանյան շուկայում և այսօր էլ շարունակում է իր գործունեությունը անկախ իրավիճակից, ապահովելով երկրում արտադրանքի պահանջարկը:
Շուտով «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ–ն շահագործման կհանձնի Հայաստանում առաջինն ու միակն իր տեսակի մեջ ինկուբատորային գերժամանակակից արտադրամաս, որը նախատեսված է ածան հավերի մեկ օրեկան ճուտ ստանալու համար: Իր հզորությամբ կարող է ապահովել ՀՀ-ում պահանջվող ճտերի պահանջարկն ամբողջությամբ:

Աղբյուրը՝ yerevaklur.am