Լրահոս

08.04.2020 17:45


Բացահայտվել է Վանաձորում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

Բացահայտվել է Վանաձորում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

Ապրիլի 6-ին, ժամը 7.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է 50-ամյա մի տղամարդ:

Հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտեցին տղամարդու ինքնությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Տուժողից հաղորդում վերցնելն անհնար էր. վիրահատում էին: Վնասվածքից կարելի էր ենթադրել, որ նրան դանակահարել են: Իսկ թե ո՞վ և ի՞նչ հանգամանքներում` հարկավոր էր պարզել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի կացարաններից մեկում, օղի խմելու առաջարկի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն հասցեում բնակվող 56-ամյա մի տղամարդ:

Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին:

Դանակն առգրավվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը