Աշխարհ

08.04.2020 14:28


Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 8 հազար 672-ի. ՏԱՍՍ

Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 8 հազար 672-ի. ՏԱՍՍ

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1175 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8 հազար 672-ի: Վարակվածության դեպքեր արձանագրվել են երկրի 81 շրջանում: Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, միայն Մոսկվայում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 660-ով:

Ռուսաստանում ապաքինվածների թիվը կազմում է 580, մահացածներինը՝ 63:

Այս խորագրի վերջին նյութերը