Լրահոս

08.04.2020 10:19


Իջևանի պոլիկլինիկայում բժիշկները հիվանդներին չե՞ն ուզում ընդունել․ «Իրավունք»

Իջևանի պոլիկլինիկայում բժիշկները հիվանդներին չե՞ն ուզում ընդունել․ «Իրավունք»

«Աշխարհում իրարանցում առաջացրած կորոնավիրուսը, կարծես, որոշ համայնքների բուժհաստատություններում ոչ միայն իրարանցում չի առաջացրել, այլ, օրինակ՝ Իջևան քաղաքի միակ պոլիկլինիկայում հիվանդներին ստիպում են մնալ տանը և չդիմել բժշկի` մինչև դանակը չհասնի ոսկորին:

Առաջին հայացքից այս ամենը աբսուրդի ժանրից է թվում, սակայն Հայաստանում, առավել ևս հիմա, որևէ բանից զարմանալ պետք չէ: Մեր աղբյուրը, ով բնակվում է Իջևան քաղաքում, մեզ հետ զրույցում նշում է, որ օրեր շարունակ ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները, բարձր ջերմություն, դժվար շնչառություն, հազ, սակայն որևէ կերպ Իջևան քաղաքում գտնվող պոլիկլինիկայում օգնություն չեն ցուցաբերել:

Մեր զրուցակիցը մեզ փոխանցեց, որ Իջևանի պոլիկլինիկայում, բժիշկներն անտանելի կոպիտ են հիվանդներին վերաբերվում, «մուննաթ» են գալիս բոլոր այն հիվանդների վրա, ովքեր դիմում են իրենց»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը