Կարծիք

07.04.2020 20:54


Կլսե՞նք արդյոք Նիկոլի՝ որպես վարչապետ խոսքը

Կլսե՞նք արդյոք Նիկոլի՝ որպես վարչապետ խոսքը

Ըստ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ կետի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Ըստ նույն որոշման 3-րդ կետի՝ պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվել են առողջապահության նախարարը, որոշ նախարարներ և այլ գերատեսչությունների ղեկավարներ, իսկ 4-րդ կետի համաձայն պարետատան աշխատանքների սպասարկումն ապահովում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը: Մինչդեռ, վարչապետն ու կառավարությունը Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված լիազորությունները կատարելու փոխարեն լիազոր մարմնի ղեկավարից` առողջապահության նախարարից առաջ ընկնելով հանրությանը տեղեկացնում են նախորդ օրը կորոնովիրուսով վարակված և առողջացած դեպքերի, թեստավորված քաղաքացիների քանակի և գրանցված կորոնովիրուսի դեպքերի մասին:

Հ.Գ. Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում։
«Դուրս արի փողոց», «թու-թու-թուները» «պինցետը» «կորոնավիրուսն ում շունն է», «նախադպրոցական և ուսումնական մյուս հաստատությունները փակելու անհրաժեշտությունը չկա», «թեստ անցնելու անհրաժեշտությունը չկա», «առողջ մարդկանց ոչինչ չի պատահի», «կանխարգելիչ միջոցառումներն էլ ավելի շատ են, քան զարգացած և հարուստ երկրներում» վարչապետի և վերջերս Ամերիկյան բժշկական խոշոր ասոցիացիաներից մեկի կողմից 20 հազար ԱՄՆ դոլար ամսական աշխատավարձի առաջարկությունը մերժած առողջապահության նախարարի հայտարարությունները ևս չեն մոռացվելու:

Հ.Գ.Գ. Երբ պետք էր կանխարգելիչ քայլերի գնալ ու չեզոքացնել ռիսկերը, Փաշինյանն ու իր թիմը բոլորին կոչ էին անում դուրս գալ փողոց, մեծ խմբերով հավաքվել ու լսել իր ատելության քարոզը և ապրիլի 5-ին «այո» ասել։ Եկեք Փաշինյանին ասենք՝ անցած լինի քո ապրիլի 5-ը:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը