Թուրքիայի մայրաքաղաքում պահանջում են վերաբացել փակված հիվանդանոցները
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «Բացե՛ք իմ հիվանդանոցը» անվամբ հարթակը կոչ է արել վերաբացել վերջերս փակված 6 հիվանդանոցները։
Դրանք փակվել էին Անկարայի քաղաքային հիվանդանոցի բացումից հետո։
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ COVID-19 կորոնավիրուսի համաճարակը շատ մեծ թափով է տարածվում Թուրքիայում և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համապատասխան հիվանդանոցներով վերազինվելու համար։
Հակառակ դեպքում, ինչպես հարթակի անդամներն են նշում, հետո շատ ուշ կլինի։ Անկարան համարվում է ամենառիսկային գոտիներից և կորոնավիրուսի տարածման առումով այժմ 3-րդ քաղաքն է Թուրքիայում։

Աղբյուրը՝ ermenihaber.am