Աշխարհ

07.04.2020 22:29


Իտալիային վերականգնման համար անհրաժեշտ կլինի 700 մլրդ եվրո. Euronews

Իտալիային վերականգնման համար անհրաժեշտ կլինի 700 մլրդ եվրո. Euronews

Իտալիայում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի վարակվածության ավելի քան 132 հազար դեպք, մի շարք շրջաններում տնից դուրս գալիս դիմակներ կրելը դարձել է պարտադիր։

«Արմենպրես»֊ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Euronews»­֊ը՝ նշելով, որ եթե սկզբում Լոմբարդիայում էր պարտադիր դիմակ կրելը, ապա շուտով միացան նաև այլ շրջաններ ևս։

Երկրի տնտեսության շարժիչն անջատվեց մի քանի շաբաթ առաջ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, սակայն շուտով այն կրկին պետք է գործի դնել։

Իտալիայի իշխանությունները նշում են, որ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ կլինի ավելի քան 700 մլրդ եվրո։

«Անհրաժեշտ կլինի 400 մլրդ եվրո ավելացնել նախորդ ամիս խոստացված 340 մլրդ եվրոյին։ Երբ պահանջվում է պաշտպանել երկիրն ու իր շահերը, ապա մենք գնի առջև կանգ չենք առնի։ Թեպետ ես շատ զգուշավոր եմ կանխատեսումների հարցում, բայց կարծում եմ, որ պատմությունը կընդունի մեր կողմից ընդունված որոշումների ճշմարտացիությունը»,֊ նշել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։

Այս խորագրի վերջին նյութերը