Աշխարհ

07.04.2020 17:41


Ադրբեջանը ցանկանում է ՌԴ-ից կործանիչներ գնել. օդաչուները տեղում ծանոթացել են տեխնիկային

Ադրբեջանը ցանկանում է ՌԴ-ից կործանիչներ գնել. օդաչուները տեղում ծանոթացել են տեխնիկային

Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի օդաչուները Ռուսաստանում այցելել են ինքնաթիռաշինական գործարաններ և տեղում ծանոթացել տեխնիկային:

Այս մասին հյատնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հայտարարության մեջ նշվում է, որ իրենք եղել են Սու-35 և ՄիԳ-35 կործանիչների գործարաններում, հանդիպել են գործարանների ղեկավարությանը, ինչպես նաև «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ներկայացուցիչներին: Հանդիպումների ընթացքում հայտնել են Ռուսաստանից կործանիչներ գնելու Ադրբեջանի հետաքրքրվածության մասին:

Թեև հայտարարության մեջ նշվում է միայն Սու-35-ի և ՄիԳ-35-ի գործարանների մասին՝ հրապարակված նկարներում երևում է, որ պատվիրակությունը եղել է նաև «Իրկուտ» կորպորացիայում և ծանոթացել նաև ՍՈւ-30ՍՄ կործանիչներին, որից և ձեռք է բերել Հայաստանը: Նշենք, որ Սու-35 և Սու-30ՍՄ ինքնաթիռները արտադրում են տարբեր ընկերություններ՝ տարբեր գործարաններում:

Նշվում է նաև, որ ադրբեջանցի օդաչուները գործնական թռիչք են արել նաև ՄիԳ-35 կործանիչով: Այս ինքնաթիռը դեռևս ՌԴ սպառազինության կազմում չէ և փորձարկումների փուլում է: Դատելով հրապարակված լուսանկարից՝ ադրբեջանցի օդաչուները փորձարկել են 2016-ին արտադրված ՄիԳ-35-ի փարձնական 2 ինքնաթիռներից մեկը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը