Լրահոս

07.04.2020 17:34


Ոստիկանն ասաց՝ չէիք ուզում կարանտինում նստեիք, վեր ընկնեիք ձեր Մոսկվայում. նախօրեին մեկուսացվածները բողոքում են (տեսանյութ)

Ոստիկանն ասաց՝ չէիք ուզում կարանտինում նստեիք, վեր ընկնեիք ձեր Մոսկվայում. նախօրեին մեկուսացվածները բողոքում են (տեսանյութ)

«Գիշերը մինչեւ ժամը 4-ը մնացել ենք ավտոբուսի մեջ դրսում, որովհետեւ անհամաձայնություն կար, պահանջում էինք, որ ամեն մեկիս առանձին սենյակ տրամադրեն, ոնց որ կարանտինը պահանջում է։ Բայց իրենք 21 հոգուս, որ իրար լրիվ օտար մարդիկ ենք, գցել են մեկական սենյակներում երկու հոգով։ Կային քույր–եղբայր, ամուսիններ, հասկանալի է, որ իրենք մնում են նույն սենյակում, բայց մնացածս լրիվ օտար մարդիկ ենք իրար, ասում են՝ տեղ չկա, մեր երկրի վիճակը սենց է։ Ես պահանջում եմ, որ թողնեն՝ գնանք տուն, տանը սենյակում մեկուսանանք, ավելի լավ է, քան օտար մարդկանցով իրար հետ մնանք, եթե մեկս վարակված լինի, մյուսին էլ հաստատ կվարակի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուղեւորներից Գ․ Ստեփանյանը։

Կնոջ խոսքով՝ բացի այդ սենյակում չկան հիգիենայի միջոցներ, ջուր, դժգոհ են նաեւ կերակուրից։

«Ուտելիքը ավտոբուսի մեջ բաժանել են ժողովրդին պոլի վրա շպրտելով, հանել դրել ենք հյուրանոցի դռան դիմաց որ շպրտենք։ Հո մենք խո՞զ չենք։ Ասում ենք՝ պոլերին եք շպրտում, ո՞նց ենք ուտելու, ասում են՝ ցելոֆանի մեջ է»,-նշեց նա։

Թե տիկին Ստեփանյանը, թե նրա սենյակում մնացող մյուս կինը դժգոհ են նաեւ ոստիկանների պահվածքից․

«Ոստիկանության աշխատողն էլ ասում էր՝ չէիք ուզում կարանտինում նստեիք, չգայիք Հայաստան, վեր ընկնեիք ձեր Մոսկվայում։ Ես իրենց առաջարկեցի, որ ուրիշ հյուրանոցներում տեղ կար, տանեին մի քանիսին էնտեղ, մեզ ասում ա՝ շատ համը հանեք, կտանենք Համալիր կթողնենք ձեզ»։

Նշենք, որ նախօրեին հատուկ չվերթով 222 ՀՀ քաղաքացի է Մոսկվայից տեղափոխվել Հայաստան։ Այսօր կիրականացվի նմանատիպ երկրորդ չվերթը։ Դեռւես մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի էլ ցանկություն է հայտնել հայրենիք վերադառնալու։

Այս խորագրի վերջին նյութերը