«Դարոինկ» ձեռնարկության մենեջերը վարակվել է կորոնավիրուսով
Հրուշակեղենի արտադրող «Դարոինկ» ձեռնարկության մենեջերը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով․ արտադրամասի աշխատակիցների հետ նա շփում չի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
«Մենք լուր էինք ստացել, որ «Դարոինկ» ձեռնարկությունում կան կորորանվիրուսով հիվանդ աշխատակիցներ։ Մեր տեսուչներն անմիջապես գնացել էին, տեղում պարզել, որ կորոնավիրուսով վարակվել է մենեջերը, ով արտադրության աշխատակիցների հետ շփում չի ունեցել»,-նշեց Ավետիսյանը և հավելեց, որ տվյալ գործարանում վարակի տարածման ռիսկը գրեթե զրոյական է։