Լրահոս

07.04.2020 16:05


Երևանում բախվել են Ford-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ տապալել է խաչմերուկը կարգավորող և ինտերնետային կապի համար նախատեսված երկաթե սյունը

Երևանում բախվել են Ford-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ տապալել է խաչմերուկը կարգավորող և ինտերնետային կապի համար նախատեսված երկաթե սյունը

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Քոչար-Գյուլբենկյան փողոցներ խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 01 RA 400 համարանիշի և Ford մակնիշի 36 PX 594 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել նշված ճանապարհի խաչմերուկը կարգավորող լուսակիրների և ինտերնետային կապի համար նախատեսված սյունը, ինչի հետևանքով նշված հատվածում է տեղի է ունեցել էլկտրաէներգիայի անջատում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը