Միլանի ռեյսը, այո՜, ուշացրել եք փակել, պարոն Փաշինյան, և դրա պատասխանատուն դուք եք
Նախ Միլանի ռեյսը, այո՜, ուշացրել եք փակել, պարոն Փաշինյան, և դրա պատասխանատուն դուք եք: Ժամանակին պետք է լսեիք մարդկանց, միտինգներ չկազմակերպեիք ձեր անիմաստ քարոզարշավի համար:
ԵԱՏՄ գործընկերների հետ չգիտեմ՝ ինչ եք պայմանավորվել, բայց ձեր նշած բոլոր ապրանքները՝ անկախ ձեր պայմանավորվածությունից, մաքսատուրք չունեն, և պետք չի չեղած բանը ներկայացնել, որպես ձեռքբերում ու ստեր փչել: Գները բարձրանում են, և դուք դա լավ գիտեք: Թռիչքաձև աճի փոխարեն դուք նույնիսկ չկարողացաք պահել մեր երկրի ստաբիլ կյանքը:
Այո՛, տնտեսական ճգնաժամը անխուսափելի է, և դուք չունեք դրա հաղթահարման ոչ մեխանիզմը, ոչ էլ այն թիմը, որը կարող է դա անել:
Երկրի յուրաքանչյուր խնդրի համար թիվ մեկ պատախանատուն միայն դուք եք:
Ֆեյքերով, անեծքներով, հայհոյանքներով երկար չի լինի կառավարել:
Մեր ավիաընկերությունները ձեր օրոք են զրկվել դեպի Եվրոպա թռնելուց, այո՛, լավ է այսօր ասացիք: Դեռ շատ բաներ են փակվելու և զրկվելու իրավունքից՝ կրկին ձեր օրոք:
Սոցիալական խնդիրները չոքել են ձեր դուռը և դուք քաջ գիտակցում եք, որ անկարող եք լուծել դրանք, քանի որ ստի միջոցով անհնար է մարդկանց այլևս կերակրել:
Արտակարգ իրավիճակը իրականում ձեր կառավարության մոտ է, եթե երեք ժամ ազատ ժամանակ ունեք ոչ լայվ մտեք, ոչ էլ բանաստեղծություն գրեք, մտածեք հրաժարականի դիմում գրելու մասին, դա ավելի ակտուալ է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից