Կարծիք

07.04.2020 14:52


Արսեն Թորոսյանի դիմակները

Արսեն Թորոսյանի դիմակները

ՄԱՐՏԻ 4, հարցազրույց «Ազատություն» ռ/կ-ի եթերում [կրճատումներով եմ դնում, միայն դիմակ դնել-չդնելու անհրաժեշտության մասը, կոնտեքստից կտրած չէ].

Լրագրողը հարցնում է դիմակների դեֆիցիտի և ժամանակին այդ հարցը չլուծելու մասին։

Թորոսյանը պատասխանում է. «... աշխարհում հիմա դիմակների դեֆիցիտ կա, ու ձեռք բերել պարզապես հնարավոր չի, ես ամեն օր դրա մասին կրկնում եմ ... մենք ունենք բավարար քանակով դիմակներ բժշկական հաստատություններում ըստ ցուցումների օգտագործելու համար, մնացածը պարզապես կարիք չկա, պետք չի շարունակել սերմանել այդ անիմաստ և անհարկի խուճապը»։

Այսինքն ասում է, որ բժիշկներից զատ մնացածը կարիք չունեն դիմակ կրելու, ու դիմակներից խոսելը «անիմաստ խուճապ սերմանել է»։

ՄԱՐՏԻ 19. «Որովհետև վիրուսը շատ ավելի փոքր է, բարակ է, քան էդ դիմակների մեջ եղած ծակերն են: Երկրորդը, դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ: Չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը, հատկապես ոչ պատշաճ նյութերից պատրաստված, որովհետև դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ միկրոօրգանիզմները, թե՛ փոշին, և, հետևաբար, դիմակ կա՛մ պետք է օգտագործել պատշաճ որակի և ձևի, կա՛մ պետք է չօգտագործել» ... «սովորական բժշկական դիմակ կրելու այս մեծ պահանջարկն այդքան էլ տեղին չէ և իմաստ էլ չկա դա անելու»:

Կրկնում է, որ իմաստ չունի սովորական՝ առավել ևս «ոչ պատշաճ նյութերից պատրաստված», դիմակներ կրելը։

Իսկ հիմա՝ ֆոկուս...

ԱՊՐԻԼԻ 6. Արսեն Թորոսյանը խորհուրդ է տալիս կրել դիմակներ, ընդ որում նույնիսկ ՏԱՆԸ ԿԱՐՎԱԾ (!!!) դիմակներ։

* * *

Մեկ ամիս առաջ երբ իրեն ասում էին, որ դիմակ կրելն, այնուամենայնիվ, որոշ չափով պաշտպանում է, Թորոսյանը քամահրական տոնով լեկցիա էր կարդում լրագրողներին ու հանրությանը, թե բա «դուք չգիտեք ճիշտը որն ա, ասեմ՝ լսե՛ք»։

Մեկ ամիս անց, պարզվում է, որ նույնիսկ տանը կարած դիմակները կարող են օգտակար լինել ու նույնիսկ Թորոսյանի պես ինքնասիրահարված և համառ արարածն է ստիպված դա խոստովանում։

Բայց արդյոք ճի՞շտ է, որ մի ամբողջ երկրի բնակչության առողջությունը կախված լինի մեկ համառ, ագրեսիվ ու միաժամանակ տգետ իշուկի ամբիցիաներից։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը