Քաղաքական

07.04.2020 12:55

Ռոբերտ Քոչարյան և մյուսներ գործով 4 շաբաթ է որևէ նիստ տեղի չի ունենում, հայտնի չէ առաջիկա նիստի օրը

Ռոբերտ Քոչարյան և մյուսներ գործով 4 շաբաթ է որևէ նիստ տեղի չի ունենում, հայտնի չէ առաջիկա նիստի օրը

Ամբաստանյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով սովորաբար ամեն երեքշաբթի նշանակվող դատական նիստերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արդեն 4 շաբաթ տեղի չեն ունենում: Նիստերի չկայանալը պայմանավորված է գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելով:

168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դեռևս հայտնի չէ, թե դատավոր Դաբինեկյանը երբ է վերադառնալու աշխատանքի և երբ կվերսկսեն դատական նիստերը: Դատավորի աշխատակազմից Քոչարյանի պաշտպանական խմբին միայն տեղեկացրել են, որ դատավորը վատառողջ է:

Մարտի 17-ին, երբ դատավոր Դանիբեկյանի վատառողջ լինելով պայմանավորված չկայացավ առաջին նշանակված նիստը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվոմ էին Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն ներկայացնել դատարանին:

Եվ երբ հայտնի դարձավ, որ Աննա Դանիբեկյանն անորոշ ժամանակով չի կարողանալու նիստեր անցնկացնել, Քոչարյանի փաստաբանները դիմեցին Առաջին ատյանի դատարանի նախագահին՝ միջնորդության քննությունն այլ դատավորին մակագրելու խնդրանքով: Դիմումը մերժվեց: Առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն իր գրության հիմնավորման մեջ նշել էր, որ միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի (Աննա Դանիբեկյանի) լիազորությունների շրջանակում: Փաստաբանները դատարանի նախագահից ստացած գրության հիմքով մարտի 24-ին բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ ամիս «Էրեբունի» ԲԿ-ում ստացիոնար բուժում էր ստանում: Ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Հովհաննես Խուդոյանը 168.am-ին ասաց, որ տեսակցել է Քոչարյանի հետ, նա իրեն լավ է զգում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։