Թոքաբորբով ծայրահեղ ծանր հիվանդը մահացել է շտապօգնության մեքենայում
Երեկ Աբովյան քաղաքի բուժկենտրոնից թոքաբորբով 47-ամյա պացիենտ է ուղարկվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, որտեղ նրան չեն ընդունել՝ առաջարկելով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։Հիվանդը, սակայն, շտապօգնության մեքենայում մահացել է։ Այս մասին տեղեկությունն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Աբովյանի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը:
«Հիվանդն իրականում եղել է շատ ծանր վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում: Որոշակի պարամետրեր շեղված են եղել, պոլիօրգանային անբավարարություն է սկսված եղել: Կարճ ժամանակում հետազոտություններ են արվել, հաստատվել էպոլիսոգմենտալ թոքաբորբ: Բժշկական կենտրոնի բժիշկները որոշակիորեն վիճակը կարգավորել են: Նմանատիպ ծանր հիվանդների առումով մշտապես համագործակցում ենք Երևանի կլինիկաների հետ: Կյանքը փրկելու համար հիվանդին տեղափոխել են Երևան, բայց, քանի որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, մեր հիվանդին չեն ընդունել: Նրա մոտ ոչ կորոնավիրուս է եղել, ոչ էլ կոնտակտ հիվանդների հետ: Տեղափոխությունը շարունակվել է դեպի «Էրեբունի» ԲԿ, բայց հիվանդի վիճակն այնքան ծանր է եղել, որ նա մահացել է՝ հիվանդանոց հասնելու պահին: Փորձել են ռեանիմացիա անել, չի ստացվել»,-ասաց մեր զրուցակիցը:
Վարդան Մանուկյանը նշեց, որ հիվանդը կորոնավիրուսի համար չի թեստավորվել, ստացել են բանավոր հավաստիացումներ, որ կոնտակտ չի ունեցել վարակված որևէ անձի հետ:
«Այդ պահին առաջնային էր հիվանդի կյանքը փրկելը»,-ասաց նա։
Հարցին՝ եթե հիվանդի մոտ կորոնավիրուս չի եղել, ինչո՞ւ են վերջինիս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխել՝ այդպիսով ժամանակ կորցնելով, Վարդան Մանուկյանը պատասխանեց, որ պացիենտի կյանքը փրկելու համար նման որոշում կայացրել է շտապօգնության բժիշկը՝ որոշելով կանգ առնել հենց նշված հիվանդանոցում:
«Շտապօգնությունը շատ ժամանակ չի կորցրել, և բժիշկն ավելի մոտիկ հիվանդանոց է ընտրել՝ ելնելով հիվանդի ծանրության աստիճանից»,-պարզաբանեց Աբովյանի ԲԿ-ի տնօրենը:
Նշենք, որ մահացածի հարազատներն առավոտյան բողոք են ներկայացրել, դիակը փորձաքննության ենթարկելու որոշում է կայացվել:
Թոքաբորբով ծայրահեղ ծանր հիվանդը մահացել է շտապօգնության մեքենայում
Երեկ Աբովյան քաղաքի բուժկենտրոնից թոքաբորբով 47-ամյա պացիենտ է ուղարկվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, որտեղ նրան չեն ընդունել՝ առաջարկելով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդը, սակայն, շտապօգնության մեքենայում մահացել է։ Այս մասին տեղեկությունն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Աբովյանի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը: