Քաղաքական

06.04.2020 20:18

«5-րդ ալիք» սեփականատեր Արմեն Թավադյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի

«5-րդ ալիք» սեփականատեր Արմեն Թավադյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

«Աշոտ Մելիքյանը հայտարարություն է արել, թե Արմեն Թավադյանը ցուցարարներին կաշառք է բաժանել: Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել հերքել այս տեղեկությունը որպես զրպարտություն»,-ասաց Խուդոյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 2 մլն դրամի փոխհատուցում են պահանջել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։