Կարծիք

06.04.2020 17:23


Ադրբեջանում ուրախ են Հայաստանի իշխանությունների քայլերից

Ադրբեջանում ուրախ են Հայաստանի իշխանությունների քայլերից

Ալիևյան մամուլը ևս ակտիվ մեկնաբանում է Հայաստանի իշխանությունների՝ 9 տարի առաջ Ռուսաստանի Ամուրի մարզում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող Միսակ Լազարյանին ՌԴ-ին հանձնելու քննարկումները... Հիշեցնեմ, որ ռեստորանատեր Միսակ Լազարյանն ազգային հողի վրա ադրբեջանցիների կողմից հրահրված ծեծկռտուքի ժամանակ դիմել է ինքնապաշտպանության, որի հետևանքով ադրբեջանցիներից մեկը մահացել էր...

Վերջին 9 տարիներին Միսակ Լազարյանը ապրում էր Հայաստանում, սակայն իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը ակտիվ քննարկում է Լազարյանին հանձնել ՌԴ իրավապահներին...

Զարմանալի է... Ո՛ւմ ինչ է փորձում ապացուցել Փաշինյանը... ՌԴ-ին հանձնում է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացուն, ում մեղադրում են ադրբեջանցու սպանության մեջ, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն աշխարհի տարբեր երկրներում ապրող ադրբեջանցիներին բացահայտ խրախուսում է ծեծել և սպանել հայերին, որի դիմաց նրանք իրենց "հայրենիքում" հերոսացվում և խրախուսվում են... Իսկ ի՞նչ ենք անում մենք... Մերոնք նույնիսկ այս հարցը չպետք է քննարկեին և հանրայնացնեին...

Հ.Գ. Հուսանք, Հայաստանի իշխանությունները կսթափվեն և իրենց քայլով հերթական հրճվանքը չեն պատճառի հայատյաց Իլհամ բաբային և նրա խուժանին..․

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

92459811_622935911884758_6092121705889660928_o

Այս խորագրի վերջին նյութերը