«Էս նեղ մաջալին», երբ աշխարհը կռիվ է տալիս նոր կորոնավիրուսի դեմ (փաստորեն ամեն նոր բան չէ, էլի, որ լավ է «հանրային առողջության» համար) «նոր» Հայաստանի առողջապահության նախարարն իրեն չի կորցնում` «գարդասիլի» թաքնված գովազդ է անում։
Ֆեյսբուքյան իր էջում «հուզիչ» մի գրառում է արել` «Աշխարհը առանց պատվաստանյութի» թեմայով, որով ավետում է. «Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց` անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ։
Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից… Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը, և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից… Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը, և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից…
Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր, և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով», ու էլի բազմակետ…
Գարդասիլի անունը չի տալիս (որ գլխի չընկնենք), բայց մենք հո՛ գիտենք` մտքինն ինչ է. ասված է, որ «բոլորով պետք է պատվաստվենք», պետք է արվի, թեկո՛ւզ աշխարհը շուռ գա։
Եվ ի՞նչն է ուշագրավ. որ մինչ սա «սեր է խոստովանում» պատվաստանյութերին, Վրաստանի առողջապահության նախարարը ծանուցում է, որ իրենք այս ընթացքում ակտիվորեն աշխատել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կորոնավիրուսի դեմ դեղամիջոց արտադրող ընկերության հետ, և հստակ պայմանավորվածություն ունեն, որ արտոնագրումից հետո Վրաստանը շատ «երջանիկ պատահականությամբ» առաջիններից մեկը կստանա այդ դեղամիջոցից։
«Առիթից օգտվելով»` իր էշն է առաջ տանում
«Էս նեղ մաջալին», երբ աշխարհը կռիվ է տալիս նոր կորոնավիրուսի դեմ (փաստորեն ամեն նոր բան չէ, էլի, որ լավ է «հանրային առողջության» համար) «նոր» Հայաստանի առողջապահության նախարարն իրեն չի կորցնում` «գարդասիլի» թաքնված գովազդ է անում։
Ֆեյսբուքյան իր էջում «հուզիչ» մի գրառում է արել` «Աշխարհը առանց պատվաստանյութի» թեմայով, որով ավետում է. «Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց` անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ։
Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից…
Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը, և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից…
Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը, և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից…
Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր, և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով», ու էլի բազմակետ…
Գարդասիլի անունը չի տալիս (որ գլխի չընկնենք), բայց մենք հո՛ գիտենք` մտքինն ինչ է. ասված է, որ «բոլորով պետք է պատվաստվենք», պետք է արվի, թեկո՛ւզ աշխարհը շուռ գա։
Եվ ի՞նչն է ուշագրավ. որ մինչ սա «սեր է խոստովանում» պատվաստանյութերին, Վրաստանի առողջապահության նախարարը ծանուցում է, որ իրենք այս ընթացքում ակտիվորեն աշխատել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կորոնավիրուսի դեմ դեղամիջոց արտադրող ընկերության հետ, և հստակ պայմանավորվածություն ունեն, որ արտոնագրումից հետո Վրաստանը շատ «երջանիկ պատահականությամբ» առաջիններից մեկը կստանա այդ դեղամիջոցից։
Բա՛խտ ունեն, էլի, հո զոռով չի...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից