Հիշելով հետաձգված հանրաքվեն կամ խախուտ «առասպելների» ինքնակազմաքանդումը
Երեկ ոչ միայն Ծաղկազարդի տոնն էր, այլև, ըստ նախակորոնավիրուսային ժամանակաշրջանի իշխանական ծրագրերի՝ Սահմանադրության մեկ հոդված փոխելու համար ծրագրված հանրաքվեի նշանակված օրը՝ ապրիլի 5-ը:
Հասկանալի է, իհարկե, որ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ոչ մի հանրաքվե էլ չէր լինելու և չեղավ: Այդ թեմայով սոցցանցերում երեկ կարելի էր դիտարկել սրամիտ գրառումների մի ամբողջ փունջ:
Բայց, ըստ իս, հարցն այն չէ միայն, որ ապրիլի 5-ին նախատեսված և գերազանցապես Նիկոլ Փաշինյանի քմահաճույքը բավարարելու նպատակ ունեցող, իր նախաձեռնությամբ ծրագրված հանրաքվեն տեղի չունեցավ: Վերջիվերջո, գործող իշխանության մոտեցումն այս հարցում այն է, որ հանրաքվեն հետաձգվել է և տեղի կունենա արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, դրա համար օրենսդրությամբ նախատեսվող ժամանակացույցով: Այսինքն, Սահմանադրության մեկ հոդված փոխելու համար նախատեսված, մի շարք կուսակցությունների, բազմաթիվ իրավաբանների ու նաև մեկնաբանների համոզմամբ՝ հակասահմանադրական հանրաքվեն ընդամենը հետաձգվել է, առայժմ՝ անորոշ ժամանակով:
Բա՛յց: Կա մի ուշագրավ և կարևոր նրբերանգ այդ անհամ շիլայի մեջ: Բանն այն է, որ պողոսակենցաղային հարթության վրա իշխանական քարոզիչներն այն «թեզն» էին պտտեցնում, թե՝ «ա՛յ, էդ հին, նախկինների կողմից ձևավորած Սահմանադրական դատարանը խանգարում ա Նիկոլին, չի թողնում, որ նա ինչ ուզում ա՝ անի, այ, դրա համար պետք է նրանց՝ էդ 7 դատավորին հանել, որ Նիկոլն ազատ գործի ու վերջապես ուզածն անի, լիարժեք կառավարի»: Այս խիստ մակերեսային, կարելի է ասել՝ պարզունակ մոտեցումն արտացոլված է նաև հանրաքվեն նախաձեռնած իշխանության քարոզչական կարգախոսում, թե բա՝ «հեղափոխությանն ասում ենք՝ այո՛»:
Կյանքն իր շտկումները մտցրեց սակայն: Որքան էլ որ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործող կառավարությունն ու իշխող մեծամասնությունը ջանացին անտեսել ռեալությունը, դեպքերի ընթացքը պարտադրեց, որ երկու տարի առաջ կատարված իշխանափոխությանը մի հատ էլ «հա» կամ «այո» ասելու փոխարեն գերհրատապ է կորոնավիրուսի տարածմանը ո՛չ կամ չէ՛ ասելը:
Կորոնավարակի թեմայով ծաղրական ակնարկներ անող Փաշինյանն ու իր կառավարությունը հարկադրված եղան, ժողովրդական բառուբանով ասած՝ «թքածը լիզել» ու այդ վարակի պատճառով ու հենքով արտակարգ դրություն հայտարարել: Արտակարգի 30 օրից 20-ը արդեն անցել է...
Առհասարակ, ցանկացած գործադիր իշխանության համար «արտակարգ դրության ռեժիմը», կառավարման առումով համարվում է իդեալական կամ ցանկալի: Դե, ինչ ասում կամ որոշում ես, միանգամից դառնում է բոլորի համար պարտադիր կատարման ենթակա, գրեթե զրոյացվում է քաղաքական դիմադրությունը, կառավարությունն ու այն գլխավորող գործիչն ստանում են անվիճարկելի, նաև՝ որևէ կառույցի կողմից չվերահսկվող գերլիազորություններ, կարճ ու ավելի պարզ ասած՝ գործելու բացարձակ ազատություն են ստանում:
Ու ի՞նչ ենք մենք տեսնում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության դեպքում՝ այս ամենով հանդերձ:
Նախ, տեսնում ենք հապճեպ կայացվող, նաև՝ հակասական որոշումներ ու ափալ-թափալ արվող գործողություններ, ըստ որում, հաճախ՝ նկատելիորեն ուշացած: Տեսնում ենք իրավիճակին անհամարժեք մոտեցումներ: Մի իրադրության մեջ, երբ պետք էր վարակի տարածումը կանխել, տարածման օջախները արագորեն պարզել ու խստորեն մեկուսացնել, զանգվածային թեստավորման համար միջոցներ ձեռնարկել, Փաշինյանի կառավարությունն ավելի շատ մտահոգված էր խոսքի ու մամուլի ազատությունները սահմանափակելու, քաղաքացիներին համատարած հետևելու, բոլորին անխտիր գաղտնալսելու և... «պիարվելու» հարցերով:
Որպես հետևանք՝ վարակի տարածման առումով, թեկուզ ամենապաշտոնական տվյալներով, Հայաստանը տարածաշրջանում գրեթե առաջատար է, ու վա՛տ, տխրեցնող տպավորություն է ստեղծվում, թե այս վարակի հարցում նպատակ ունենք հասնել ու անցնել հարևան Իրանին:
Տեսնում ենք նաև, որ կառավարությունն ու այն գլխավորող վարչապետը այս ամենը դրսևորում են մի իրավիճակում, երբ իրենց բացարձակապես խանգարող չկա, երբ իրենց ձեռքերին լիարժեք ազատություն է տրված, ոչինչ չի կաշկանդում: Հանրաքվեային համատեքստում՝ առաջին հերթին հենց ՍԴ-ն չի խանգարում: Այն նույն՝ իշխանական քարոզչության կողմից «դեմոնացված», «բոբո»-ացված Սահմանադրական դատարանը չի խանգարում: Չնայած, եթե հետագայում որևէ քաղաքացի կամ, ասենք, ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները դիմեն ՍԴ, կարող է պարզվել, որ արտակարգ դրության ընթացքում այդ ռեժիմի վերաբերյալ ընդունված օրեքների ու ենթաօրենսդրական ակտերի մի շարք կետեր ուղղակիորեն չեն համապատասխանում Սահմանադրության՝ Մայր օրենքի պահանջներին:
Ու ստացվում է, որ արտակարգ դրությունը ոչ միայն հետաձգեց «այո»-ի հանրաքվեն, այլև փոշիացրեց թեկուզ հետագայում նման հանրաքվե անցկացնելու նույնիսկ «պողոսային» հիմնավորումները: Խախուտ «առասպելներն» ինքնակազմաքանդվեցին:
Հիմա անգամ, կներեք՝ պողոսներն են տեսնում, որ Փաշինյանն ու իր կառավարությունը պարզապես վատ են պարում, նույնիսկ երբ ոչ մի խանգարող հանգամանք առկա չէ:

Արմեն Հակոբյան