Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով. Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 68-ամյա քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացին ունեցել է մի շարք խրոնիկական հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, զարկերակային ճնշում, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:
Երեկ կորոնավիրուսի 263 թեստ է իրականացվել, որից 11-ն է դրական եղել։
«Հնարավոր է՝ նաև լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ 11 դրական թեստը վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է, բայց այս լուրի գնահատականը ամբողջական տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան։ Խնդիրն այն է, որ նախկինում էլ օրեր ենք ունեցել երբ անկում է եղել նախորդ օրվա հետ համեմատած, բայց հաջորդ օրը նորից թվերն աճել են»,-ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե առաջիկա օրերին ևս կորոնավիրուսի քիչ դեպքեր արձանագրվեն, պարետատունը և Կառավարությունը սահմանափակումների մեղմացման կգնան․ «Եթե սա հաստատվի, իսկ դա կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալները վերլուծելով, նշանակում է՝ մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն պետք է պահենք պարետատան սահմանած սահմանափակումները»։

7or.am