Կարծիք

06.04.2020 10:30


Պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու

Պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու

Ինչքանով որ տեսնում եմ, համարյա բոլոր երկրներում ինչ-որ փուլում փորձում են ծածկադմփոց անել թե՛ կորոնավիրուսով վարակման փաստերը, թե՛ կորոնավիրուսից մահերը։ Որպեսզի իշխանությունների կիքսերն ու անպատրաստությունը չբացահայտվի։

Հետո գալիս է մի պահ, որ ծածկադմփոցն արդեն չի օգնում իշխանություններին թաքցնել իրենց կերած ք... բողկերը, որովհետև մարդիկ սկսում են պաշտոնական ոգևորիչ վիճակագրությանն ինադու մեռնել աննորմալ քանակներով։

Օրինակ՝ ԱՄՆ-ում «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի կապիտանն աղմուկ է բարձրացնում, որ նավի վրա նոր կորոնավիրուսի համաճարակ է սկսվել, իրեն արտահոսքի համար պաշտոնից հանում են, բայց վարակը՝ թքած ունենալով կապիտանի ղեկավարների քաղաքական և այլ նկատառումների վրա, համառորեն տարածվում է։

Հարցն այն է, որ այս իրավիճակում կիքսերն ու անպատրաստությունը, երբեմն նույնիսկ «հանցավոր անմեղսունակությունը» շատ արագ բացահայտվում են։

Դուք կարող եք մարդկանց համոզել, թե «սաղ չոտկի ա, սաղ արվում ա» մինչև այն պահը, երբ այդ մարդու բարեկամը թոքաբորբից մեռնում է, իսկ դրանից մեկ օր առաջ իրեն հրաժարված են լինում թեստավորել։ Իսկ հետո հրաժարվում են թեստավորել նաև մահացածի հազացող ու ջերմող տնեցիքին։ Ձեզ կհավատան մինչև այն պահը, երբ խնդիրը գա, հասնի ձեզ հավատացողի դուռը։

Վիրուսը թքած ունի թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության քաղաքական խաղերի ու պայմանավորվածությունների, ռեյթինգների ու մեդիամանիպուլյացիաների վրա։ Վիրուսին հետաքրքիր չէ, թե դուք ինչի մասին եք երազում, վիրուսը թքած ունի ձեր խորամանկահետույք կռուտիտների և ժուլիկությունների վրա։

Վիրուսը պայթեցնում է համակարգի բոլոր թույլ տեղերը և դրանք ի ցույց դնում, մերկացնում է մեղավորներին ու հանրային ուշադրության լուսարձակներն ուղղում իրենց վրա։

Պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը