Ջոնի Բրջոնիի տեխնոլոգիան մարդկության չափ հին է, երբ իշխանութուններն իրենց և ժողովրդի միջև որպես միջնորդ ընտրում են ծաղրածուին
Դեռևս մարտի 20-ից նկատել էի, որ իշխանական ֆեյքերի ֆաբրիկան արտակարգ դրության ժամանակ վերապրոֆիլավորվել է անեկդոտներ, «LUR JPTAC U MAHACAV» վերջաբանով գռեհիկ պատմություններ տարածելուն: Ընդ որում, այդ ապուշությունները համացանցում տիրաժավորելու վրա ծախսվում էր բավական լուրջ գովազդային ռեսուրս: Մի քանի օր անց հասկացա, որ իշխանությունը, վախենալով սոցիալական ծանր վիճակում հայտնված հպարտ քաղաքացիների դժգոհությունից, որոշել է ապահովել տեսարանները:
Հիշեցնեմ, որ գործող իշխանության հմուտ կառավարման արդյունքում կորոնավիրուսը լոուքոստեր չվերթով ներթափանցեց հպաաաարտ Հայաստան և հանրաքվեի չդադարեցվող քարոզարշավի պայմաններում լայն տարածում գտավ, բայց սրա մասին մանրամասն կխոսենք ավելի ուշ՝ արտակարգ դրությունից հետո:
Մի խոսքով հպարտ, բայց պարգևավճարներ չստացող քաղաքացիների սոցիալական վիճակը սկսում է ծանրանալ, մարդկանց մոտ լարվածությունը մեծանում է, մարդիկ օրերով ու գիշերներով ապրում են սոցցանցերում՝ այս ծանր իրավիճակից ելք գտնելու հույսով, ու այստեղ հանկարծ, լրիվ «պատահականորեն», միանգամայն «միամիտ» հայտնվում է ամբոխի ծաղրածուն՝ Ջոնի Բրջոնին:
Ջոնին միանգամից մի քանի հարց է լուծում.
1. Մարդիկ սկսում են համեմատել իրենց կենցաղը Ջոնիի կենցաղի հետ ու թեթևացած շունչ են քաշում: Պարզվում է՝ կան մարդիկ, ովքեր ավելի վատ են ապրում:
2. Այդ վատ ապրող մարդը՝ Ջոնին, զարմանալիորեն ուրախ է: Էլ ի՞նչ պատճառ ունի սովորական մարդը՝ տխրելու և դեպրեսիայի մեջ հայտնվելու, եթե Ջոնին կարող է ուրախ լինել:
3. Սոցցանցերում մարդկանց զբաղմունքի հարցը: Ճգնաժամի օրերին պարապ օգտատերը շատ վտանգավոր է: Եթե մարդը կոնկրետ զբաղմունք չունի սոցցանցում և աննպատակ դեգերում է, մի օր անպայման կսկսի հետևել ընդդիմադիր գրառումներին ու հնարավոր է՝ նույնիսկ մի օր էլ աչքերը բացվի ու տեսնի ամբողջ ճշմարտությունը: Ջոնին բոլոր ակտիվներին հավաքում է իր էջում՝ ընդ որում, օգտատերերից մեկը, որպես համեմատություն, նշել էր, որ Ջոնիի էջում հավաքվել էին ռեստարտականներն ու Մալյան Նարեկը, այսինքն՝ նույնիսկ սուր և անհամատեղելի հակադրության մեջ գտնվող մարդիկ միաժամանակ հավաքվել էին Բրջոնիի էջում:
Ջոնի Բրջոնի էջը պրոֆեսիոնալ կարգավորումներ ունեցող էջ է: Այն, որ պարզամիտ ու սահմանափակ մտահորիզոնով տղան ինքնաբուխ եթերներ է մտնում և իր խարիզմայով գրավում է դիտողին՝ առասպել է:
1. Էջ վարողները հստակ հաշվարկել են ֆեյսբուքի այսպես կոչված «prime time»-ը: Դա այն ժամանակն է, երբ ՖԲ օգտատերերը առավել շատ են օնլայն կարգավիճակում:
2. Պարզամիտ տղան ուղղակի չէր կարող գլխի ընկնել անոնս նկարահանելու մարկետինգային անհրաժեշտության մասին:
3. Ջոնիի հետ միշտ առկա է առնվազն ևս 2 անձ, ովքեր, չգիտես՝ ինչու, թաքնվում են և չեն երևում (տես՝ կորոնավիրուսի հոլովակը):
4. Ջոնին սկսեց սոցիալական հոլովակներ նկարահանել կորոնավիրուսի դեմ հայկական պայքարի մասին: Այս քայլով բացահայտվում է պրոյեկտի բուն թիրախը՝ պանդեմիայի ժամանակ սոցիալիզացիան:
Այս տեխնոլոգիան մարդկության չափ հին է, երբ իշխանութուններն իրենց և ժողովրդի միջև որպես միջնորդ ընտրում են ծաղրածուին: Սրա մասին նկարագրված է Շեքսպիրի «Լիր արքա» ստեղծագործության մեջ, երբ ամենածանր պահերին և ամենալուրջ իրավիճակներում արքայի միջնորդը դառնում է խեղկատակը:

ԴՈՒԽՈՎ
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից