Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակը ձնծաղիկն է սողացող աղետի
Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակը ձնծաղիկն է այն սողացող աղետի, որի մասին երկու տարի է` խոսվում է: Ճգնաժամի մասին չէ, աղետի՛: Ճգնաժամն այն ժամանակ էր, երբ պաթոլոգիկ ստախոսների խմբակը՝ վուլգար պոպուլիստի առաջնորդությամբ, Բաբկենենց հարևան պողոսներից ու ջոնիբռջոնիներից կազմված ամբոխով՝ սորոսական ցանցի մեդիա և քաղտեխնոլոգիական աջակցությամբ, իշխանություն էր զավթում: Ավաղ, մեր ժողովուրդը հավատաց, որ դա էր իր խնդիրների լուծման լավագույն տարբերակը, և որ իշխանությունը զավթող ամբարտավաններն իրենց մղումներում ազնիվ են:
Մեր ժողովուրդը խաբվեց այնպես, ինչպես 17-ամյա աղջկան են խաբում` ստիպելով սիրել ականջներով: Այդ հետո պետք է կյանքը ցույց տար, որ խոսքերից բացի կա նաև գործի անհրաժեշտություն, իսկ բոլոր ժամանակների ստախոսներն ունեն մի մեծ ընդհանրություն՝ գործ անելուց աչքի չեն ընկնում, գործ անելու հարցում բարդույթավորված են և ձախողում են իրենց վստահված ամեն բան:
Դա էր ճգնաժամը, իսկ աղետի նախերգանքը հիմա է, վաղը կարող է վրա հասնել իսկական աղետը: Չէ՞ որ պատահեց այնպես, որ մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան: Իսկ հիշո՞ւմ եք չէ՝ ինչպես էին զանգվածներին ստիպում հպարտորեն ծափ տալ տոմսավաճառից Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար դարձած Ռևազյանին, ինչպես էին նրան ներկայացնում՝ որպես անկախ Հայաստանի պատմության թիվ մեկ մեգակադր և ռեֆորմատոր, իսկ այդ նույն ժամանակ փորձագետներն ու ոլորտի մասնագետները բարձրաձայնում էին, որ աղջիկն ավիրում է քաղավիացիան, բայց նրանց լսող չկար, համընդհանուր ծափերի մեջ լսելի չէր ոլորտի մոտալուտ աղետի մասին խոսացողների ձայները:
Իսկ կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու պարզվի, որ երկրում ցորեն չկա ընդհանրապես, պարզվի, որ երկրում բենզին չկա ընդհանրապես, պարզվի, որ բանկոմատները փող չեն տալիս ընդհանրապես, պարզվի, որ Արցախն Ադրբեջանի կազմ են մտցրել ու կան դրա փաստաթղթերը, պարզվի, որ սրանք մեր պետությունը հանձնել են: Կասեք` խուճապ եմ տարածում: Կասեք` ապոկալիպսիս եմ ներկայացնում: Ո՛չ, քավ լիցի, նման նպատակ ու ցանկություն չկա: Բայց եկեք անկեղծ լինենք. բացի Քաղավիացիայում տիրող խայտառակ վիճակի մասին խոսացող փոքրաթիվ և անուշադրության մատնված մասնագետներից, ո՞ւմ մտքով կանցներ, որ մի ակնթարթում պարզվելու է, որ ժողվարչապետի ռեժիմը և մասնավորապես` փիառի տեսանկյունից սրբադասված Տաթևիկ Ռևազյանը ուղղակի ոչնչացրել են հայկական քաղավիացիան:
Հիմա բոլորս արդեն պարտավոր ենք ինչ-որ կերպ պատրաստվել սողացող աղետին: Գոնե հոգեբանորեն պատրաստվել, համակերպվել ու խաղաղվել է պետք, որ պետք եղած ժամանակ ձգենք գոտիներս ու բոլորի, կրկնում եմ` բոլորի, այդ թվում նաև երկրի կառավարումը ձախողած այս խմբակի ջանքերով փորձենք աղետը հնարավորինս փոքր կորուստներով վերապրել: Գոնե հոգեբանորեն պետք է պատրաստվել, որ պատմությանը չենք կարողանալու խաբել, որովհետև չի եղել մի վուլգար պոպուլիստ, որը երկիրը աղետի չի հասցրել՝ Հիտլեր, Մուսոլինի, Գամսախուրդիա, Էլչիբեյ, Սաակաշվիլի, Պորոշենկո... Սրանց բոլորին միավորում է մեկ բան՝ շիզոֆրենիայի և վուլգարության հասնող պոպուլիզմը, տեղի և անտեղի ստելն ու մարդկանց անիմաստ և սին հույսերով կերակրելը: Արդյունքում` սրանք իրենց երկրներին աղետի են հասցրել ու դժբախտացրել իրենց ժողովուրդներին: Ցավալի է, բայց փաստ. մեր ժողվարչապետը սրանց դասարանից է ու չի արգելակելու, եթե հասարակության առաջնորդող ուժերն ու մեր ժողովուրդն իենց մեջ իմաստություն և ինստիտուցիոնալ ուժ չգտնեն` «ռուչնոյ տոռմուզով» անդունդը գլորվող մեքենան կանգանցնելու համար:
Հ.Գ. Հիմա մեղավորներ գտնելու ժամանակը չէ, պատմության դատաստանից մեղավորները չեն փրկվելու: Հիմա, եթե հնարավոր է` աղետից խուսափելու ժամանակն է: Եթե ոչ` գոնե թե փոքր կորուստներով աղետը վերապրելու մասին մտածելու ժամանակն է:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից