Քաղաքական

05.04.2020 15:49

245 հազար դոլարի պարգևավճար՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում

245 հազար դոլարի պարգևավճար՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեվիկ Ռևազյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը (մեկ թվով)՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը:

Ստացված գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ նշված շրջանում (շուրջ 20 ամիս) ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 116.765.358 դրամ (շուրջ $ 245․000 դոլար)։

ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշման համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմին հանդիսացող քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցների առավելագույն թիվ է սահմանված 63-ը։

Վերոնշյալ թվերի բաղդատումից ստացվում է, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեում ամսական պարգևավճարների ընդհանուր թիվը կազմում է շուրջ $ 12.250, իսկ եթե համարենք, որ կոմիտեն ունի հենց սահմանված առավելագույն թվով աշխատակիցներ, ապա յուրաքանչյուր աշխատակցի ամսական միջինացված կարգով տրվում է շուրջ $ 200 պարգևավճար։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։