Կամ այն մասին, թե ինչպես Տաթևիկ Ռևազյանը երկու տարում հաջողացրեց Հայաստանի ներգրավումը մի ցանկում, որտեղ աֆրիկյան երկրներն են, Աֆղանստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան։
Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ EASA-ն պատրաստել է մի ԶԵԿՈՒՅՑ, որով հայկական ավիացիային կարմիր քարտ է ցույց տվել։ Ֆուտբոլային տերմինաբանությամբ՝ Հայաստանն ակնհայտ որևէ խախտում չի արել ու պետք է որ միանգամից կարմիր չստանար։ Այդպես էլ կա։ Պարզվեց, որ սա երկու դեղին քարտի արդյունքում ստացված կարմիր էր։ Առաջին դեղինը ստացել ենք անցած տարվա դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովն ընդունել է մի որոշում, որով փաստացի ասել է՝ հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում պիտի արգելվի, բայց դեռ չենք արգելում ու առաջիկայում կգնանք տեղում ուսումնասիրությունների։
Հետագայում արդեն պարզվեց, որ փետրվարին նրանք այցելել են Հայաստան, ուսումնասիրել են, իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու, ինչպես տեղեկացրեց Տաթևիկ Ռևազյանը, մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել։
Բոլոր այն հեքիաթները, թե սա անակնկալ էր, թե նամակը Մալբրի չենք մտցրել, թե բողոքարկելու ենք, էս ենք անելու, էն ենք անելու, անմիաստ են։ EASA-ն զեկույցը կազմել է, ոնց հասկանում եմ՝ ուղարկել է մեզ ծանոթանալու, դիտողություններ ստանալու (որոնք, ըստ ամենայնի, բանի տեղ չի դնելու)։ Զեկույցն ինքնին սանկցիա չի պարունակում, իսկ ահա Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման մայիսին պլանավորված նիստում (եթե, իհարկե, կորոնավիրուսի պատճառով նիստը չտեղափոխեն) հնարավոր է՝ Հայաստանի նկատմամբ կիրառվի ԵՄ Regulation (EC) No 474/2006-ը, այսինքն՝ մենք մտնենք ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ գտնվող երկրների ցանկ:
Ունենք ԻՐԱՎԻՃԱԿ, երբ եղել է ինֆորմացիայի արտահոսք, պատկան մարմինները սկզբնական փուլում սկսել են կիսատ-պռատ հերքել, հետագայում ստիպված են եղել ընդունել փաստը, բայց հասկացությունների շփոթ ստեղծել, այնուհետև փորձել են մեղքը գցել թարգմանության բացակայության կամ նամակը մուտք չարած աշխատակցի վրա, իսկ վերջում սկսել են փրփուրներից կախվել (ներառյալ՝ օտարերկրյա ատամնատեխնիկի կարծիքը Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ) ու կեղծ արդարացումներ բերել (իբրև թե բողոքարկելու ենք)։
Ռևազյանի ԱՐԴԱՐՑՈՒՄՆԵՐԸ կարելի է բաժանել երեք խմբի Ա/ էդ մենք չենք, ավիաընկերություններն են, Բ/ սաղ նախկին խնդիրներն են, որ կոռուպցիայի հետևանք են, Գ/ թերությունները վերացնում ենք, բայց ժամանակ ա պետք Դ/ պատճառն աֆրիկաներում թռնող օդանավերն են։
Սրանք կեղծ են, որովհետև Ա/ զեկույցը հիմնականում եղել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի մասին, ու զեկույցի մեխն այն է, որ ՔԱԿ-ը հսկողություն իրականացնելու անհրաժեշտ կարողություններ չունի, Բ/ նախկինում, երբ ըստ Ռևազյանի կոռուպցիա կար, ու հիմա իբր չկա, էդ նույն աուդիտները բարեհաջող անցել ենք, ու տակավին անհայտ է, թե կոռուպցիան ինչ կապ ունի օդանավի տեխնիկական հսկողությունն իրականացնելու կարողության հետ, Գ/ EASA-ն դեռ անցած տարվա նոյեմբերին սևով սպիտակի վրա գրել է, որ «եղած թերություններն առայժմ պատճառ չեն ամբողջապես զրկելու համար» ու ժամանակ է տվել ոչ միայն թերացումները շտկելու, այլև գոնե նման մտադրություն ի ցույց դնելու համար, Դ/ անկախությունից ի վեր հայկական օդանավերը աֆրիկաներում թռնում էին, նույնիսկ գերի էին ընկնում (Հասարակածային Գվինեան կհիշեք), բայց դա պատճառ չէր, որ մեր ավիացիայի ոլորտին կարմիր քարտ ցույց տան։
Իսկ իրականում 2018-2020թթ․ եղած գործոնները, որոնք կարող էին ազդել մեր ՔԱԿ-ի վարկանիշի վրա, երկուսն էին՝ 1. Կադրային ջարդը, 2. Լոուքոստերների մուտքը։
ԿԱԴՐԱՅԻՆ ջարդը ենթադրել է տալիս, որ սպեցիֆիկ ոլորտի հատուկենտ կադրերը համակարգից դուրս են մղվել, իբրև թե, նախկիններին ծառայելու պատճառաբանությամբ, ինչի արդյունքում ոլորտը մնացել է առանց անհրաժեշտ կադրերի։ Համաձայնեք, որ եթե Ատոմային գործակալությունը էս տրամաբանությամբ «հեղափոխություն» աներ, ու ՄԱԳԱՏԷ-ն գար ստուգումների, անպայման պիտի նշեր, որ՝ տղերք էդ ատոմակայանը փակեք, որովհետև ձեր կադրային քաղաքականությամբ վտանգում եք բոլորիս։ Իսկ Տաթևիկ Ռևազյանը դա արել է՝ ՔԱԿ-ում առանցքային վարչությունների եզակի մասնագետ ղեկավարներին գործից հանել է։ Չեմ զարմանա, եթե անցած տարվա նոյեմբերին Տաթևիկին Բրյուսելում ասել են՝ քուրս, դուք էդ մասնագետներն ունեք, բարի եղեք հետ վերցրեք գործի, թող շարունակեն ոլորտը սպասարկել։ Իսկ փետրվարին եկել են ստուգելու՝ մասնագետները գործի անցե՞լ են, թե ոչ։ Ու քանի որ Տաթևիկը հրաժարվել է «իր թքածը լիզել», ունենք այն, ինչ ունենք։
Իսկ այժմ ՄՈՏԻՎՆԵՐԻ մասին։ Ստեղծված իրավիճակում որոշումների (կամ դրանց բացակայության) հանգամանքը կարելի է բացատրել երկու պատճառով՝ հանցավոր անգործություն (անմեղսունակություն, անփութություն), կամ էլ՝ հանցավոր դիտավորություն։
Անփութությունն ու անմեղսունակությունը չեմ քննարկում, որովհետև երեկ տեսա, թե ինչ մանևրներով փորձում էին սլաքներն իրական խնդիրներից շեղել (տնաշեններ, գոնե ասեիք՝ անակնկալ է մեզ համար ու գիժ ձևանայիք)։ Այսինքն՝ հասկանում են, թե ինչի հետ գործ ունենք, որոնք են պատճառները և որն է պատասխանատվության ծավալը։ Մյուս կողմից էլ դամոկլյան սրի՝ 5 ամիս ճոճվելը, դժվար թե, չանհանգստացներ ոլորտի պատասխանատուներին, և եթե նույնիսկ 1-2-ն անմեղսունակ են, մյուսները պետք է արագ գործեին։
Ստացվում է, որ մեծ է հավանականությունը, որ գործ ունենք ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ հետ։ Լոուքոսթերների մուտքը, դրանց տարատեսակ պրեֆերենցիաներ տալը (սուբսիդիաները, օդի հարկից ազատելը, օդակայանում ծառայությունների արտոնություն տալը և այլն) ու դասական ընկերությունների հետ ուղիղ հակադրելը (Զվարթնոցն օգտագործելուց մինչև գործող ուղղություններով զուգահեռ լոուքոսթ թռիչք բացելը) հուշում են, որ գործ ունենք պետության մասնակցությամբ ավիացիոն շուկայում հետևողական դեմպինգի հետ, ինչի արդյունքում եվրոպական ուղղությունների մենաշնորհն աստիճանաբար (իսկ կորոնավիրուսի համաճարակից հետո, երևի թե, հաստատապես ու միանգամից) կանցնի մեկ (Ryan Air) կամ երկու (գումարած WizzAir-ը) ընկերությունների։ Ավստրիական, չեխական, լեհական, ֆրանսիական, իտալական, հունական, ռումինական ու այլ եվրոպական ավիաընկերությունները մեր չնչին շուկայի համար անմիաստ պայքար չեն ծավալի ու լուռ կհեռանան։ Միակ մրցակից կարող էին լինել հայկական ավիաընկերությունները, որոնք դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու հայտեր էին ներկայացրել դեռ անցյալ տարվա ամռանը, բայց ինչպես տեսնում ենք՝ ՔԱԿ-ն այդ ծրագրերը փոշիացրեց։
Եվ մինչև այս ամենի մասին մանրամասն հետաքննություն կպատրաստեմ, կխնդրեի օգնեք՝ ստանամ երկու հարցի պատասպան.
1. Ի՞նչն է կապում Հայաստանի իշխանություններին ու լոուքոստ ընկերություններին, որ ձեռք ձեռքի քանդում են հայկական ավիացիոն շուկան։ 2. Նիկոլ Փաշինյանն այս ամենից տեղյա՞կ է, թե՞ սա կատարվում է նրան ինֆորմացիոն կարանտինի մեջ պահելու միջոցով (թե բա՝ զեկույցն ենք թարգմանում)։
Հ․Գ. Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք։
Ասք տապալման մասին
Կամ այն մասին, թե ինչպես Տաթևիկ Ռևազյանը երկու տարում հաջողացրեց Հայաստանի ներգրավումը մի ցանկում, որտեղ աֆրիկյան երկրներն են, Աֆղանստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան։
Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ EASA-ն պատրաստել է մի ԶԵԿՈՒՅՑ, որով հայկական ավիացիային կարմիր քարտ է ցույց տվել։ Ֆուտբոլային տերմինաբանությամբ՝ Հայաստանն ակնհայտ որևէ խախտում չի արել ու պետք է որ միանգամից կարմիր չստանար։ Այդպես էլ կա։ Պարզվեց, որ սա երկու դեղին քարտի արդյունքում ստացված կարմիր էր։ Առաջին դեղինը ստացել ենք անցած տարվա դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովն ընդունել է մի որոշում, որով փաստացի ասել է՝ հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում պիտի արգելվի, բայց դեռ չենք արգելում ու առաջիկայում կգնանք տեղում ուսումնասիրությունների։
Հետագայում արդեն պարզվեց, որ փետրվարին նրանք այցելել են Հայաստան, ուսումնասիրել են, իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու, ինչպես տեղեկացրեց Տաթևիկ Ռևազյանը, մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել։
Բոլոր այն հեքիաթները, թե սա անակնկալ էր, թե նամակը Մալբրի չենք մտցրել, թե բողոքարկելու ենք, էս ենք անելու, էն ենք անելու, անմիաստ են։ EASA-ն զեկույցը կազմել է, ոնց հասկանում եմ՝ ուղարկել է մեզ ծանոթանալու, դիտողություններ ստանալու (որոնք, ըստ ամենայնի, բանի տեղ չի դնելու)։ Զեկույցն ինքնին սանկցիա չի պարունակում, իսկ ահա Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման մայիսին պլանավորված նիստում (եթե, իհարկե, կորոնավիրուսի պատճառով նիստը չտեղափոխեն) հնարավոր է՝ Հայաստանի նկատմամբ կիրառվի ԵՄ Regulation (EC) No 474/2006-ը, այսինքն՝ մենք մտնենք ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ գտնվող երկրների ցանկ:
Ունենք ԻՐԱՎԻՃԱԿ, երբ եղել է ինֆորմացիայի արտահոսք, պատկան մարմինները սկզբնական փուլում սկսել են կիսատ-պռատ հերքել, հետագայում ստիպված են եղել ընդունել փաստը, բայց հասկացությունների շփոթ ստեղծել, այնուհետև փորձել են մեղքը գցել թարգմանության բացակայության կամ նամակը մուտք չարած աշխատակցի վրա, իսկ վերջում սկսել են փրփուրներից կախվել (ներառյալ՝ օտարերկրյա ատամնատեխնիկի կարծիքը Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ) ու կեղծ արդարացումներ բերել (իբրև թե բողոքարկելու ենք)։
Ռևազյանի ԱՐԴԱՐՑՈՒՄՆԵՐԸ կարելի է բաժանել երեք խմբի Ա/ էդ մենք չենք, ավիաընկերություններն են, Բ/ սաղ նախկին խնդիրներն են, որ կոռուպցիայի հետևանք են, Գ/ թերությունները վերացնում ենք, բայց ժամանակ ա պետք Դ/ պատճառն աֆրիկաներում թռնող օդանավերն են։
Սրանք կեղծ են, որովհետև Ա/ զեկույցը հիմնականում եղել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի մասին, ու զեկույցի մեխն այն է, որ ՔԱԿ-ը հսկողություն իրականացնելու անհրաժեշտ կարողություններ չունի, Բ/ նախկինում, երբ ըստ Ռևազյանի կոռուպցիա կար, ու հիմա իբր չկա, էդ նույն աուդիտները բարեհաջող անցել ենք, ու տակավին անհայտ է, թե կոռուպցիան ինչ կապ ունի օդանավի տեխնիկական հսկողությունն իրականացնելու կարողության հետ, Գ/ EASA-ն դեռ անցած տարվա նոյեմբերին սևով սպիտակի վրա գրել է, որ «եղած թերություններն առայժմ պատճառ չեն ամբողջապես զրկելու համար» ու ժամանակ է տվել ոչ միայն թերացումները շտկելու, այլև գոնե նման մտադրություն ի ցույց դնելու համար, Դ/ անկախությունից ի վեր հայկական օդանավերը աֆրիկաներում թռնում էին, նույնիսկ գերի էին ընկնում (Հասարակածային Գվինեան կհիշեք), բայց դա պատճառ չէր, որ մեր ավիացիայի ոլորտին կարմիր քարտ ցույց տան։
Իսկ իրականում 2018-2020թթ․ եղած գործոնները, որոնք կարող էին ազդել մեր ՔԱԿ-ի վարկանիշի վրա, երկուսն էին՝ 1. Կադրային ջարդը, 2. Լոուքոստերների մուտքը։
ԿԱԴՐԱՅԻՆ ջարդը ենթադրել է տալիս, որ սպեցիֆիկ ոլորտի հատուկենտ կադրերը համակարգից դուրս են մղվել, իբրև թե, նախկիններին ծառայելու պատճառաբանությամբ, ինչի արդյունքում ոլորտը մնացել է առանց անհրաժեշտ կադրերի։ Համաձայնեք, որ եթե Ատոմային գործակալությունը էս տրամաբանությամբ «հեղափոխություն» աներ, ու ՄԱԳԱՏԷ-ն գար ստուգումների, անպայման պիտի նշեր, որ՝ տղերք էդ ատոմակայանը փակեք, որովհետև ձեր կադրային քաղաքականությամբ վտանգում եք բոլորիս։ Իսկ Տաթևիկ Ռևազյանը դա արել է՝ ՔԱԿ-ում առանցքային վարչությունների եզակի մասնագետ ղեկավարներին գործից հանել է։ Չեմ զարմանա, եթե անցած տարվա նոյեմբերին Տաթևիկին Բրյուսելում ասել են՝ քուրս, դուք էդ մասնագետներն ունեք, բարի եղեք հետ վերցրեք գործի, թող շարունակեն ոլորտը սպասարկել։ Իսկ փետրվարին եկել են ստուգելու՝ մասնագետները գործի անցե՞լ են, թե ոչ։ Ու քանի որ Տաթևիկը հրաժարվել է «իր թքածը լիզել», ունենք այն, ինչ ունենք։
Իսկ այժմ ՄՈՏԻՎՆԵՐԻ մասին։ Ստեղծված իրավիճակում որոշումների (կամ դրանց բացակայության) հանգամանքը կարելի է բացատրել երկու պատճառով՝ հանցավոր անգործություն (անմեղսունակություն, անփութություն), կամ էլ՝ հանցավոր դիտավորություն։
Անփութությունն ու անմեղսունակությունը չեմ քննարկում, որովհետև երեկ տեսա, թե ինչ մանևրներով փորձում էին սլաքներն իրական խնդիրներից շեղել (տնաշեններ, գոնե ասեիք՝ անակնկալ է մեզ համար ու գիժ ձևանայիք)։ Այսինքն՝ հասկանում են, թե ինչի հետ գործ ունենք, որոնք են պատճառները և որն է պատասխանատվության ծավալը։ Մյուս կողմից էլ դամոկլյան սրի՝ 5 ամիս ճոճվելը, դժվար թե, չանհանգստացներ ոլորտի պատասխանատուներին, և եթե նույնիսկ 1-2-ն անմեղսունակ են, մյուսները պետք է արագ գործեին։
Ստացվում է, որ մեծ է հավանականությունը, որ գործ ունենք ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ հետ։ Լոուքոսթերների մուտքը, դրանց տարատեսակ պրեֆերենցիաներ տալը (սուբսիդիաները, օդի հարկից ազատելը, օդակայանում ծառայությունների արտոնություն տալը և այլն) ու դասական ընկերությունների հետ ուղիղ հակադրելը (Զվարթնոցն օգտագործելուց մինչև գործող ուղղություններով զուգահեռ լոուքոսթ թռիչք բացելը) հուշում են, որ գործ ունենք պետության մասնակցությամբ ավիացիոն շուկայում հետևողական դեմպինգի հետ, ինչի արդյունքում եվրոպական ուղղությունների մենաշնորհն աստիճանաբար (իսկ կորոնավիրուսի համաճարակից հետո, երևի թե, հաստատապես ու միանգամից) կանցնի մեկ (Ryan Air) կամ երկու (գումարած WizzAir-ը) ընկերությունների։ Ավստրիական, չեխական, լեհական, ֆրանսիական, իտալական, հունական, ռումինական ու այլ եվրոպական ավիաընկերությունները մեր չնչին շուկայի համար անմիաստ պայքար չեն ծավալի ու լուռ կհեռանան։
Միակ մրցակից կարող էին լինել հայկական ավիաընկերությունները, որոնք դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու հայտեր էին ներկայացրել դեռ անցյալ տարվա ամռանը, բայց ինչպես տեսնում ենք՝ ՔԱԿ-ն այդ ծրագրերը փոշիացրեց։
Եվ մինչև այս ամենի մասին մանրամասն հետաքննություն կպատրաստեմ, կխնդրեի օգնեք՝ ստանամ երկու հարցի պատասպան.
1. Ի՞նչն է կապում Հայաստանի իշխանություններին ու լոուքոստ ընկերություններին, որ ձեռք ձեռքի քանդում են հայկական ավիացիոն շուկան։
2. Նիկոլ Փաշինյանն այս ամենից տեղյա՞կ է, թե՞ սա կատարվում է նրան ինֆորմացիոն կարանտինի մեջ պահելու միջոցով (թե բա՝ զեկույցն ենք թարգմանում)։
Հ․Գ. Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք։
Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից