Կարծիք

05.04.2020 14:34


ՊՈԱԿ-ի Հովոյի կողմից հերթական լայվից առաջ ուղղություն է ստանում Joni Brjoni-ն (տեսանյութ)

ՊՈԱԿ-ի Հովոյի կողմից հերթական լայվից առաջ ուղղություն է ստանում Joni Brjoni-ն (տեսանյութ)

Լսեք և դիտեք ամբողջ տեսանյութը, թե ինչպես է հերթական լայվից առաջ ուղղություն ստանում այս օրերի ֆեյսբուքյան խեղկատակ Joni Brjoni-ն, իսկ ուղղություն նա ստանում է ՊՈԱԿ-ի Հովոյից (20-րդ վայրկյանից արդեն հերոսն է երևում): Այն Հովոյից, ում ֆեյքաբուծական ֆաբրիկան առավոտից երեկո հայհոյում է տարբեր քննադատական խոսք ասող քաղաքացիներին:

Պարետ Տիգրան Ավինյանն էլ երեկ մտել և նայում էր իրենց հանձնարարված աշխատանքի ընթացքը:

Ձեզ շեղում են իրական խնդիրներից, ձեզ շեղում են վիրուսից, որ ժամանակ չունենաք քննադատել իրենց, երբ թիվը վստահաբար հասնելու է 1000-ի և անցնելու է: Ձեզ շեղում են ադրբեջանցի սպանելու համար մի հայի արտահանձնումից, ձեզ շեղում են գնաճից, որը լինելու է տոտալ, ձեզ շեղում են նրանից, որ նույնիսկ այս օրերին է Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկում և կրակում մեր զինվորների և բնակավայրերի վրա:

Էս տղան ոչ հիվանդ է, ոչ էլ խնդիրներ ունի: Էս տղան գործիք է, ով ժամանակավորապես պետք է շեղեր ձեզ, բայց դե ամեն փուչիկ էլ տրաքում է, իսկ մենք հաստատ տրաքացնելու ենք յուրաքանչյուր փուչիկ:

Պարե՞տ, վարչապե՞տ, ուրիշ բան մտածեք, այստեղ էլ ձախողվեցիք:

***

Թե ինչի եմ համոզված, որ էն խեղկատակ՝ Ջորջո Բրջոնիի ետևում ՊՈԱԿ-ի Հովոն է և պարետ Տիգրան Ավինյանը:

Տեսանյութը, երբ դիտում եք, պարզապես ուշադիր լսեք, թե ի՞նչ անուններ է տրվում: Հեռախոսով ում հետ, որ խոսում է էս մեր կլոունը, ասում է, որ Տիկոն ասում է «էսպես արա, էնպես արա, աշխուժացրա և այլն», որից հետո էս մեր կլոունը ասում է, թե բա «լավ Հով, արդեն լայվ եմ, լսում են»:

Ես չեմ հավատում զուգադիպություններին և Հովո & Տիկո զույգը կարող է լինել միայն Պարետ Տիկոն և ՊՈԱԿ-ի Հովոն:

#Ուղեղը_մտածելու_համար_է

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը