Միակ պատասխանատուն լինելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը․ նրա մտերիմները պարտավոր են դա նրան բացատրել
Երբ ընտրությունների նախաշեմին համաներում հայտարարվեց և մի քանի հարյուր, եթե ոչ հազար բանկտարկյալ ազատ արձակվեց, բոլորը հասկացան, որ դա արվում է քաղաքական շահերից ելնելով, որ ազատ արձակվածները և նրանց հարազատները «Ձեր քայլին» ձայն տան: Ընդ որում, համարյա բոլորի մեղքը հաստատված` «հանգիստ նստած էին տեղները»:
Հիմա, երբ մահացու վտանգ կորոնավիրուսը` երկրում իշխող ուժի անտարբեր անփութության պատճառով ներթափանցեց քրեակատարողական մարմնի տարածք և դուք ստիպված էիք նույն կառույցում կարանտին մցնել, բոլորը քաջ պատկերացնում են, թե այնտեղ ի՛նչ է կատարվում, կամ ի՛նչ է կատարվելու 14 օր անց:
Եթե հանկարծ որևիցե մեկը տուժի այդ փաստի պատճառով, համար մեկ և միակ պատասխանատուն լինելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Նրա մտերիմները պարտավոր են դա նրան բացատրել:
***
Արդեն իսկ պարզ էր, որ Դանիբեկյանին մի այլ դատավորով չփոխարինելու որոշումը քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է:
ՀՀ և ԱՀ նախկին վարչապետերի երաշխավորությունը չընդունելու օրինական հիմք չկա, ու Նիկոլ Փաշինյանը «հիվանդացրել» է Դանիբեկյանին, նույնիսկ «վիրահատել» է նրան, որ ինչքան հնարավոր է ձգի որոշման կայացումը, միգուցե և որովհետև հնարավոր է, որ անգամ Դանիբեկյանն ընդունի վարչապետերի միջնորդությունները։
Նոր դատավոր էլ չի տալիս, որովհետև վախենում է, որ նոր դատավորը, հնարավոր է, վնգստացող չլինի ու ազատ արձակի Նախագահին:
Հա, սխալ չեմ գրել, հենց Նախագահի՛ն՝ առանց անունը շեշտելու:
Հիմա էլ հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխելու որոշումը, որը կրկին ապացուցում է միայն մի բան` էն հայտնի «ում շան» պես վախենում եք Քոչարյանից: Ճի՛շտ եք անում:
Միակ պատասխանատուն լինելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը․ նրա մտերիմները պարտավոր են դա նրան բացատրել
Երբ ընտրությունների նախաշեմին համաներում հայտարարվեց և մի քանի հարյուր, եթե ոչ հազար բանկտարկյալ ազատ արձակվեց, բոլորը հասկացան, որ դա արվում է քաղաքական շահերից ելնելով, որ ազատ արձակվածները և նրանց հարազատները «Ձեր քայլին» ձայն տան: Ընդ որում, համարյա բոլորի մեղքը հաստատված` «հանգիստ նստած էին տեղները»:
Հիմա, երբ մահացու վտանգ կորոնավիրուսը` երկրում իշխող ուժի անտարբեր անփութության պատճառով ներթափանցեց քրեակատարողական մարմնի տարածք և դուք ստիպված էիք նույն կառույցում կարանտին մցնել, բոլորը քաջ պատկերացնում են, թե այնտեղ ի՛նչ է կատարվում, կամ ի՛նչ է կատարվելու 14 օր անց:
Եթե հանկարծ որևիցե մեկը տուժի այդ փաստի պատճառով, համար մեկ և միակ պատասխանատուն լինելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Նրա մտերիմները պարտավոր են դա նրան բացատրել:
***
Արդեն իսկ պարզ էր, որ Դանիբեկյանին մի այլ դատավորով չփոխարինելու որոշումը քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է:
ՀՀ և ԱՀ նախկին վարչապետերի երաշխավորությունը չընդունելու օրինական հիմք չկա, ու Նիկոլ Փաշինյանը «հիվանդացրել» է Դանիբեկյանին, նույնիսկ «վիրահատել» է նրան, որ ինչքան հնարավոր է ձգի որոշման կայացումը, միգուցե և որովհետև հնարավոր է, որ անգամ Դանիբեկյանն ընդունի վարչապետերի միջնորդությունները։
Նոր դատավոր էլ չի տալիս, որովհետև վախենում է, որ նոր դատավորը, հնարավոր է, վնգստացող չլինի ու ազատ արձակի Նախագահին:
Հա, սխալ չեմ գրել, հենց Նախագահի՛ն՝ առանց անունը շեշտելու:
Հիմա էլ հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխելու որոշումը, որը կրկին ապացուցում է միայն մի բան` էն հայտնի «ում շան» պես վախենում եք Քոչարյանից:
Ճի՛շտ եք անում:
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից