Կարծիք

04.04.2020 20:43


Այսօր նախագահ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը լրջագույն վտանգ է իր առողջությանը

Այսօր նախագահ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը լրջագույն վտանգ է իր առողջությանը

Արդեն գաղտնիք չէ, որ նրան, առանց ամբողջական ապաքինմանը սպասելու, հիվանդանոցից տեղափոխեցին ետ մեկուսարան։ Գաղտնիք չէ նաև հանրապետությունում շատ արագ տարածվող վիրուսի փաստը։ Ակնհայտ է, որ թե՜ տարիքային առումով, և թե՜ ամբողջական ապաքինված չլինելու պատճառով Նախագահ Քոչարյանը գտնվում է ամենառիսկային խմբում։

Այս ամենը հաշվի առնելով՝ պնդում եմ, որ նման վարվելակերպի նա կարող է արժանանալ միմիայն հակապետական մտածողություն ունեցող մարդու կողմից։ Անձնական վենդետտան այլևս կուրացրել է խմբագրին և նա, ըստ ամենայնի, չի էլ գիտակցում իր քայլերի վտանգավորության աստիճանը։ Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է։

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ անհապահ փոխել Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը և իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր առողջական վիճակը ամբողջությամբ վերականգնելու նպատակով։

Չեմ դիմում ձեզ, որ ի վերջո մարդ դառնաք, քանզի դա ձեր մոտ այլևս չի ստացվի։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը