Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանն ազատ չարձակվի
COVID-19-ը փոխեց մեր կյանքը: Աշխարհն այլևս առաջվանը չէ: Ստեղծված իրավիճակում պետությունները գնում են քրեական քաղաքականության վերանայման, և դա անում են հիմքում ունենալով ազատազրկման վայրում գտնվող անձանց շահերի հաշվառման միտումով:
Նույն ընթացքում ՀՀ-ն պահպանում է իրավական էքստրաօրդինարությունը: Մեզ մոտ առանձին դեպքերում գրավի կիրառումը ընկալվում է տրանսցենդենտալ բացառության արդյունք: Համենայն դեպս, միասնական քաղաքականություն այս առումով մենք չունենք: ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն իր ռեկոմենդացիոն սկզբունքներում պետություններին առաջարկում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում գործադրել հնարավոր բոլոր ջանքերը կալանավորումը գրավով փոխարինելու հարցում, իսկ ՀՀ-ն սա չի ընկալում որպես հայեցակարգ և շարունակում է գրավը դիտարկել որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի համար ինդուլգենցիա:
Կարելի էր մի քանի քայլ կատարել. 1. որոշակի չափանիշի կիրառմամբ ժամանակավորապես ազատ արձակել ռիսկային հիվանդություններ ունեցող դատապարտյալներին և նախնական կալանքի տակ գտնվող անձանց, 2. գրավի կիրառումը դիտարկել որպես կանխավարկած, 3. ընդունել համաներման և ներման ակտեր, 4. ընդունել տնային կալանքի վերաբերյալ օրենք և մի մասին տուն ուղարկել, 5. և այլն: Ընդհակառանը` Հայաստանը այս իրավիճակում ստոր ձևով թաքցնում է, այն տեղեկությունը, որ կորոնավիրուսը հասել է քրեակատարողական հիմնարկներ, դադարեցնում է Ռ. Քոչարյանի բուժումը, ուղարկում քրեակատարողական հիմնարկ:
Խնդրի խորքային վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ իշխանությունը այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, քանի որ հնարավոր է՝ այս միջոցառումների շրջանակներում վերջիններս կիրառվեն նաև «անցանկալի» մեղադրյալների և դատապարտյալների նկատմամբ: Եթե կուզեք ավելի բաց, ապա արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանն ազատ չարձակվի...
Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանն ազատ չարձակվի
COVID-19-ը փոխեց մեր կյանքը: Աշխարհն այլևս առաջվանը չէ: Ստեղծված իրավիճակում պետությունները գնում են քրեական քաղաքականության վերանայման, և դա անում են հիմքում ունենալով ազատազրկման վայրում գտնվող անձանց շահերի հաշվառման միտումով:
Նույն ընթացքում ՀՀ-ն պահպանում է իրավական էքստրաօրդինարությունը: Մեզ մոտ առանձին դեպքերում գրավի կիրառումը ընկալվում է տրանսցենդենտալ բացառության արդյունք: Համենայն դեպս, միասնական քաղաքականություն այս առումով մենք չունենք: ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն իր ռեկոմենդացիոն սկզբունքներում պետություններին առաջարկում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում գործադրել հնարավոր բոլոր ջանքերը կալանավորումը գրավով փոխարինելու հարցում, իսկ ՀՀ-ն սա չի ընկալում որպես հայեցակարգ և շարունակում է գրավը դիտարկել որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի համար ինդուլգենցիա:
Կարելի էր մի քանի քայլ կատարել.
1. որոշակի չափանիշի կիրառմամբ ժամանակավորապես ազատ արձակել ռիսկային հիվանդություններ ունեցող դատապարտյալներին և նախնական կալանքի տակ գտնվող անձանց,
2. գրավի կիրառումը դիտարկել որպես կանխավարկած,
3. ընդունել համաներման և ներման ակտեր,
4. ընդունել տնային կալանքի վերաբերյալ օրենք և մի մասին տուն ուղարկել,
5. և այլն:
Ընդհակառանը` Հայաստանը այս իրավիճակում ստոր ձևով թաքցնում է, այն տեղեկությունը, որ կորոնավիրուսը հասել է քրեակատարողական հիմնարկներ, դադարեցնում է Ռ. Քոչարյանի բուժումը, ուղարկում քրեակատարողական հիմնարկ:
Խնդրի խորքային վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ իշխանությունը այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, քանի որ հնարավոր է՝ այս միջոցառումների շրջանակներում վերջիններս կիրառվեն նաև «անցանկալի» մեղադրյալների և դատապարտյալների նկատմամբ: Եթե կուզեք ավելի բաց, ապա արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանն ազատ չարձակվի...
Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից