Ինքը Հայաստանում հղիանում է, Դանիայում՝ ծննդաբերում։ Ասում է, որ կորոնավիրուսից չի փախել, բայց ձայնը մատնում է։ Ինքը հեղափոխական թիմից է ու շատ լավ գիտի, որ ավելի լավ է գտնվել վարակվածների քանակով շատ Դանիայում, քան «Կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսը որդեգրած նիկոլական Հայաստանում։
Հայաստանն այն տեղն է, որտեղ չի ապրում քաղավիացիայի հեղափոխական ղեկավարի ընտանիքը։ ՀՀ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանի ընտանիքի պես։
Տաթևիկի համար Հայաստանը «խոպան տեղ» է։ Իսկ խոպանում բոլորը ձգտում են անորակ գործի համար շատ փող փախցնել ու թռնել տուն։ Արմենն էլ է այստեղ նույն հոգեբանությամբ աշխատում․ հենց նախագահի պաշտոն չունեցավ, թռնելու է։
Տաթևիկին քաղավիացիան վստահել է Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս նրան համարում է հեղափոխության խորհրդանիշներից մեկը։ Ու ճիշտ է անում։ Տաթևիկն իրոք մարմնավորում է հեղափոխության «թռնող» (եթե չասենք՝ «քցող») էությունը։
Երբ Նիկոլը խոսում էր այն մասին, որ պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը, որպես օրինակ ներկայացնում էր Տաթևիկ Ռևազյանին։ Ասում էր, որ քաղավիացիայում սրերով են ընդունել անփորձ աղջկա մուտքը։ Բայց ինքը՝ Տաթևիկի պես անփորձ Նիկոլը, ջարդելու է այդ դիմադրությունը։
Հիմա հեղափոխությունը փախած է։ Ավելի ստույգ՝ թռած։ Դանիա։
Տաթևիկ Ռևազյանը հիմա «թավշյա» հեղափոխության «թռած» խորհրդանիշն է։ Նա «փախած» գույն է ապահովում Նիկոլի հեղափոխության համար՝ ցույց տալով, թե ինչով են զբաղվելու հեղափոխականները որոշ ժամանակ անց։ Եթե հասցնեն ու կարողանան, իհարկե։
Հեղափոխության «թռնող» գույները
Տաթևիկ Ռևազյանը թռել է։ Դանիա։ Ընտանիքի մոտ։

Պետրոս Ալեքսանյան