Կարծիք

04.04.2020 17:11


Երկրի ղեկավարն արտակարգ դրության պայմաններում քոմենթները լայքելու մրցույթ է հայտարարել

Երկրի ղեկավարն արտակարգ դրության պայմաններում քոմենթները լայքելու մրցույթ է հայտարարել

Արտակարգ դրության պայմաններում «տանը մնացած» երկրի համար ի՞նչն է ամենակարևորը։

Կորոնավիրուսի թեստերի մեծ խմբաքանակներ ճարել ու երկիր բերե՞լը։ Թեստավորող լրացուցիչ լաբորատորիաներ բացե՞լը։

Լրացուցիչ պարեն երկիր ներմուծե՞լը։

Տնտեսական ճգնաժամը մեղմացնելու գործողություննե՞րը։ Աշխատելու հնարավորությունից զրկված մարդկանց խնդիրները լուծե՞լը։

Ո՛Չ, չգուշակեցիք։

Ամենակարևորը Նիկոլի ֆեյսբուքյան էջը շտապ աշխուժացնելն է!!!

Այո՛-այո՛, սա վատ երազ չէ, երկրի ղեկավարն արտակարգ դրության պայմաններում իսկապես քոմենթները լայքելու մրցույթ է հայտարարել, իսկ «շահած քոմենթներին» էլ հետո 3 ժամ լայվով պատասխանելու է։

Հ.Գ. Երեկ մի քանի տեղ ծաղրական քոմենթներ տեսա, որ ոմն Joni Brjoni գժական լայվեր է անում և դրանք ավելի շատ են դիտում, քան Նիկոլի ելույթները։ Չլինի՞ իսկապես այդ պատճառով է։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը