Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին
Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Լուսինե Սահակյանից։
Նշենք, որ այս պահին դատավոր Ռուբիկ Մխիթարյանի վարկանիշը 9 միավոր է:
Հիշեցնենք, որ գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին հայտնի դարձավ մարտի 3-ին: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր եւ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացվել դատարան` Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարվել էր։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով։ 2019 թ-ի դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։Նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ Նշված գումարը պետականացվել է։
Ս.Մայրապետյանն ունի առողջական լուրջ խնդիրներ նրան մեկնելու հնարավորություն է տրվել ՄԻԵԴ որոշումից հետո, երբ 2019 թ. հունվարի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշեց միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում տվեց Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ։
Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր երկրից դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին եւ այդ նպատակով նա տեղափոխվել է Գերմանիա։
Ս.Մայրապետյանը ներկայումս գտնվում է արտերկրում, քանի որ, փաստաբանների հավաստմամբ, ունի անհետաձգելի բժշկական միջամտության կարիք։
Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին
Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Լուսինե Սահակյանից։
Նշենք, որ այս պահին դատավոր Ռուբիկ Մխիթարյանի վարկանիշը 9 միավոր է:
Հիշեցնենք, որ գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին հայտնի դարձավ մարտի 3-ին: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր եւ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացվել դատարան` Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարվել էր։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով։ 2019 թ-ի դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։ Նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ Նշված գումարը պետականացվել է։