«Մարդ չկա, որ զբաղվի, ուր զանգում ես՝ հստակ, գրագետ պատասխան տվող չկա, շունը տիրոջը չի ճանաչում, մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում»
Նատալի Հարությունյանը, ում ֆեյսբուքյան գրառումից պարզ է դառնում, որ նա կարանտինում է գտնվում, «սնունդ կարանտինում» հեշթեգով իր էջում գրում է.
«Մտածում էի ձեն չհանեմ, բայց դե չեղավ, անհասկանալի հյուրանոցում կարանտինում ենք, լավ դա հեչ, բայց ոչ մեկը տեղյակ չէ, թե ինչո՞ւ ենք մենք այստեղ 14 օրից ավելի մնում: Լավ, սա էլ հեչ, մարդ չկա, որ զբաղվի, ուր զանգում ես՝ հստակ, գրագետ պատասխան տվող չկա, շունը տիրոջը չի ճանաչում: Հույս ունեինք, որ հայրենիք վերադառնալով՝ հանգիստ մեր տանը կնստեինք, բայց չէ, ամեն ինչ պետք է բարդացնել: Բայց որ ուտելիքն է խայտառակություն… Ասենք, եթե մենք չկարողանայինք դրսից ուտելիք պատվիրել, սոված կմնայինք՝ ցերեկը հաստ ներբերշիկ, իրիկունը բարակ նրբերշիկ, իսկ առավոտյան անհայտ ծագման ու վատ հոտով ձվածեղ: Ու զարմանում եմ, թե ովքե՞ր են այստեղ փողեր աշխատում, չգիտեմ, բայց սա ուղղակի խայտառակություն է: Եվ այս պատմության մեջ ամենածիծաղելին այն է, որ այս նույն ուտելիքից մի հատ էլ տալիս են 9 ամսական երեխային: Այնպես կուզեմ, որ նման ուտելիք տվողների երեխաները նման սնունդով մեծանան»,- գրել էր օգտատերը և կրկին հեշթեգով ավելացրել՝ «կարանտին 12-րդ օր, ամոթ է, ամոթ»:
Նա գրառմանը կից ներկայացրել է նաև իրենց տրվող սննդից լուսանկարներ:
168.am-ը կապ հաստատեց Նատալի Հարությունյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք այս դժգոհությունների մասին տեղեկացրել են հյուրանոցի տնօրինությանը, հատկապես, որ իրենց հետ ունեն 9 ամսական երեխա:
Նա նախ նշեց, որ այս պահին գտնվում են «Մինոթել» հյուրանոցում, որը գտնվում է Մհեր Մկրտչյան 8 հասցեում:
«Հյուրանոցի անձնակազմը փորձում է ինչ-որ բաներ անել, բայց ասեմ, որ դա նրանց մոտ այդքան էլ չի ստացվելու, որովհետև հյուրանոցը շատ հին է: Վաղը լրանալու է երեխայի 9 ամսականը և նա ոչինչ չի ուտում, ես խնդրել եմ, որ դրսի սննդի օբյեկտներից իր համար ճարեր բերեն, որոնցից, որ ես եմ տանը պատրաստում, բայց դրանք այն չեն ու երեխան չի ուտում: Մեկ շաբաթ է՝ երեխան ոչինչ չի ուտում, մեր մասին էլ չասեմ, մենք վախենում ենք այստեղից որևէ բան վերցնել»,-ասաց նա:
Նատալի Հարությունյանի խոսքով՝ Դուբայ-Երևան չվերթով Հայաստան են վերադարձել մարտի 23-ին, անձնագրերի մեջ ունեցել են կնիքներ, նրանք վերադարձել են Վիետնամից:
«Իհարկե Վիետնամում այս վիրուսը չկար, մենք այլ պատճառով էինք վերադարձել Երևան, այնտեղ գործի հետ կապված խնդիրներ կային, մտածեցինք՝ գոնե կգանք այստեղ, մեր տանը կնստենք: Մենք պատրաստված էինք, որ մեզ պետք է կարանտին տանեն, սակայն մեզ ասացին, որ տուն գնանք, մենք էլ երեխայի համար վախենալով՝ որևէ մեկին չենք թողել, որ գան-գնան: Բայց մեզ զանգահարեցին մարտի 27-ին ու տեղեկացրեցին, թե մեր ինքնաթիռում վարակված մարդ է եղել, հետո մեզ այնպես էին հեգնում, թե այս ի՜նչ ձեռնոցներով եք, լավ է՝ ալկոգելը չեք խմել և այլն…
Դե ես էլ պատասխանում էի, որ փոքր երեխա ունեմ հետս և պաշտպանվելը բնական է, ինչևէ, ես գիտեմ, որ պաշտպանված եմ եկել Հայաստան: Այսօր ավարտվեց 12-րդ օրը, մենք որևէ ախտանշան չունենք, մեզ վատ չենք զգում, չեմ կարծում, որ հիվանդ լինեինք և այն որևէ կերպ չարտահայտվեր: Մարտի 27-ին մեզ բերեցին այս հյուրանոց, ես խնդրեցի, որպեսզի հիմնավորեն, թե ինչո՞ւ են մեզ բերել այստեղ, քանի որ ես նրանց ասել էի, որ բնակարանիս դուռը կարող են կնիքել ու ես այնտեղից դուրս չեմ գա: Ես նաև հարցրել եմ, որ եթե կարանտինում 14 օր ենք մնալու, վաղն այդ օրը լրանալու է, մեզ թեստավորելո՞ւ են, ասել են՝ ոչ, ասել են, որ ամսի 10-ին կամ 11-ին պետք է թեստավորեն ու չեն հիմնավորում, թե ինչո՞ւ են օրերը հաշվում այն օրվանից, երբ ինձ այստեղ են բերել, այլ ոչ թե այն օրվանից, երբ եկել եմ Երևան»,- հավելեց նա:
Նա նաև ընդգծեց, որ այս հարցերի շուրջ վիճում է տեղում իրենց աշխատանքը կատարողների հետ, որոնք հորդորում են զանգել Առողջապահության նախարարության «թեժ» գծին, այնտեղ էլ ասում են՝ զանգեք Առողջապահության նախարարություն ու այսպես որևէ մեկն իր հարցերին չի պատասխանում, ավելին՝ ասում են՝ «դե ձեզ համար հանգիստ նստեք էլի»:
«Այնպիսի տպավորություն է, որ մեզ ծաղրում են, երեխաս ոչինչ չի ուտելու, մինչև ես նրան տուն չտանեմ ու իր ճաշը չսարքեմ: Ես 9 ամսական երեխային ոչինչ չեմ կարող բացատրել, թե ինչո՞ւ է փակված խցում ու չգիտենք՝ ինչով զբաղեցնենք: Մենք դրսից ամենաքիչը օրական 20 հազար դրամի սնունդ ենք պատվիրում, իսկ երեխայի համար ճաշ եփելու հնարավորություն չունեմ այստեղ: Էլ չեմ խոսում այն մասին, որ իրենց հետ վիճելուց հետո միայն սառնարան տրամադրեցին, սենյակը ցուրտ էր էլեկտրական տաքացուցիչ տվեցին: Ասում են՝ պարետն է որոշում, լավ, ինչո՞ւ է պարետը որոշել ինձ 5 օր տանը թողնելուց հետո, բերի այստեղ ու այստեղ բերելու օրվանից հաշվի կարանտինը, ասել եմ, որ եթե թեստեր չունեն, ապա ես վճարունակ եմ, կվճարեմ դրա համար, միայն վաղը թող անեն այդ թեստը: Հետո մարդկանցից իմացա, որ կան անձինք, որոնք 17-18 օր կարանտինում են, բայց որ գիտեն իրենցով որևէ մեկը չի զբաղվում, որևէ մեկն իրենց հարցերին չի պատասխանում, լուռ նստած են, մարդ կա դա իրեն ձեռնտու է, ես չգիտեմ՝ անհիմն է նրանց հիմնավորումները»,- եզրափակեց նա: