Մեկնաբանություն

04.04.2020 12:13


Քաղաքապետի փոխարինիչը․ Հայկոն «փուռը» տվեց Նիկոլին

Քաղաքապետի փոխարինիչը․ Հայկոն «փուռը» տվեց Նիկոլին

Գտնվել է Երևանի քաղաքապետը՝ Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն։ Լավատեղյակները պնդում էին, որ նա փիս վախեցել էր կորոնավիրուսից ու թռել։ Ավելի ճիշտ՝ փակվել։ ԿարանԾիայի մեջ էր։

Ասում են նաև, որ նա աշխատասենյակի դռան տակից էր թղթերը վերցնում, որ շփումն աշխատակիցների հետ զրոյացնի։ Հայկոն, հավանաբար, չգիտեր, որ կորոնավիրուսն ամենաշատը մնում է թղթի վրա ու կապ չունի, թե այդ թուղթն առձե՞ռն են նրան տալիս, թե՞ դռան տակից։

Նիկոլ Փաշինյանի սրտի քաղաքապետը կորած էր, բայց որոշակի գրոհներից հետո ստիպված հայտնվեց։ Հայտնվեց իր սիրած «Կամազների» ֆոնին (հանցագործը միշտ վերադառնում է հանցանքի վայր)։ Այն «Կամազների», որոնք Լֆիկն էր «կամավոր» նվիրել մայրաքաղաքին։ Չար լեզուներն ասում են, որ այդ «Կամազների» պատմությունը ահագին «ատկատներ» է ապահովել գլխավոր դերակատարներին, բայց դե դրա մասին հետո կխոսենք։

Իսկ հիմա պետք է ուրախությամբ արձանագրել, որ Հայկ Մարությանը «լայվ» է մտել ու «լաՅվ տղա» խաղացել։ Նա ցույց է տվել, որ կենդանի է, այսինքն՝ ողջ ու առողջ է, աշխատանքային վիճակում է ու մարտական է տրամադրված կորոնավիրուսի դեմ պայքարելու հարցում։

Կարգին Հայկոն այնքան էր ուզում ցույց տալ, որ ինքը թռած չէ, որ ինքը տակը «լցրած» չէ, և որ ինքն աշխատում է, որ ակամայից «փուռը» տվեց իրեն քաղաքապետ նշանակած Նիկոլ Փաշինյանին։

Հայկոն ասաց, թե բա եթե ՖԲ–ով «լայվ» չեմ մտնում, ապա դա չի նշանակում, որ չեմ աշխատում։ Հայկոն այնպիսի զզվանք արտահայտող դեմքով էր խոսում «լայվի» մասին, որ նրա ասածի ֆոնին «փչանում» էր «լայվերից» դուրս չեկող ու պարապությունից հեռախոսային հանրահավաքներ անող Նիկոլ Փաշինյանը։

Հայկոն ասում էր, որ իր աշխատանքային ոճը «լայվեր» չի ենթադրում։ Ինքն ուզում էր ասել, որ, իբր, այնքան պարապ չէ, որ «լայվ» մտնի, ինչից բխում էր, որ «լայվ» մտնողները պարապ են։ Ի դեպ, այս առումով Հայկոյի հետ դժվար է չհամաձայնելը։ Նիկոլն այնքան պարապ է, որ արտակարգ դրության պայմաններում հեռախոսային գյալաջիներ է անում։ Պարզապես երկիրն է ափսոս, որ էս ցռանների, պոպուլիստների, դիլետանտների ու դեմագոգների ձեռքն է ընկել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը