Կարծիք

04.04.2020 12:04


Քրֆել պետք է այդ проходимка-ին պաշտոն վստահողին` Նիկոլին

Քրֆել պետք է այդ проходимка-ին պաշտոն վստահողին` Նիկոլին

Ես անկեղծորեն չեմ հասկանում, թե ինչու են հայհոյում Դանիա թռած Տաթևիկ Ռևազյանին` Դանիա թռնելու համար էլ, մեր քաղավիացիայի` լիցենզիայից զրկվելու համար էլ։

Քրֆել պետք է այդ проходимка-ին պաշտոն վստահողին` Նիկոլին, իսկ եթե անկեղծ, ապա պատասխանատու են այդ ու շատ այլ проходимец-ների պատասխանատու պաշտոններ շռայլող Նիկոլի համար դմփ-դմփ-հու անող և առ այսօր չսթափվող Պողոսները:

Ամենազավեշտալին այն է, որ կակ ռազ միակ մարդը, որ էս պատմության մեջ ռացիոնալ գործեց` գաստառբայտեր Տաթոն էր. քաղավիացիան ոտին գցեց, կորոնավիրուսը Իտալիայից բերեց, հենց ջոկեց, որ կղանքը բարձրանում է ավտոբուս` մանատկեքը հավաքեց ու հայդե հարազատ եվրոպաներ:

Հ.Գ. Զատո չեն թալանում (յանի), զատո ժողովրդի դեմքին ժպիտ է հայտնվել (յանի), զատո բանանն ա էժանացել (յանի) ու հա... մեկ ա՝ հո ավելի վատ չէ՞ր կարա լիներ։ Ո՞ւ։ Ավելի լա՞վ ա հիմա։

#ԴեբիլներիԱպստամբություն

***

Երեկ մամուլից հայտնի դարձավ, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը չափազանց վատ զեկույց ա ուղարկել Հայաստանի քաղավիացիայի մասին, որի արդյունքում Հայաստանի տված լիցենզիաները չեն ընդունվելու եվրոպական ավիափոխադրողների կողմից

Ինչպես գիտեք, Հայաստանի քաղավիացիայի պետը թռած ա, իսկ Նիկոլի` ավիացիոն հարցերով խորհրդականը ասել ա 57 էջանոց, անգլերեն զեկույց ա, որը հիմա փորձում են թարգմանել:

Կանխազգալով, թե ինչպես են պլանավորում էս թեման լղոզել թրաշամանուկների մեր դրիմ թիմում, ուզում եմ պրեվենտիվ «հարված» հասցնել՝ նկարագրելով նրանց՝ առաջիկա ժամերի գործողությունները։

Նախ նրանք կսկսեն տարբեր էշելոնների թրաշամանուկների մակարդակով մեզ համոզել, որ իրականում ոչ մի խնդիր էլ չկա, նույնիսկ կարող են սկսել այդ 57 էջանոց փաստաթղթի ինչ-որ անշառ հատվածներ մեջբերել։ Դե գիտեք, նրանք սիրում են սենց իրավիճակներում 6-րդական նշնակություն ունեցող ասպեկտների վրա կենտրոնանալ, կրքոտ վիճել ու բանավիճել դրանց շուրջ, մեկնաբանել դրանք, իսկ հետո հերքել իրենց իսկ մեկնաբանությունները։ Այդ ամենն ունի մի նպատակ՝ շրջանցել ու շղարշել բուն թեման։

Հետո նրանք կսկսեն ծաղրել ու քննադատել բոլոր նրանց, ովքեր երեկվանից այս թեման բարձրաձայնել են, կմեղադրեն մեդիա մանիպուլյացիաների, ապատեղեկատվության, ֆեյք նյուզի, սեքսիզմի, ռասսիզմի, նացիզմի ու նեկրոֆիլիայի մեջ։

Հետո 24 ժամ կանցնի, ու #Երկիր_Հայկական_Ժամանակի սկզբունքով նոր թեման կնետեն ասպարեզ ու էս թեման մի որոշ ժամանակով կմոռացվի, մինչև x օր հետո վերջնականապես պարզվի, որ մեր քաղավիացիայի տված լիցենզիաները էլ արդիական չեն որևէ ավիափոխադրող ընկերության համար։

Սիրելի՛ թրաշամանուկներ, ես պահանջում եմ, որպեսզի դուք հրապարակեք այդ 57 էջանոց անգելերն փաստաթուղթը, որն այսչափ տքնաջանությամբ թարգամնում եք։ Խոստանում եմ, որ կարճ ժամանակում ես բառացի, նույնիսկ՝ տառացի թարգմանված վիճակում կհրապարակեմ այն։

Տղա՞ եք՝ հրապարակեք կարդանք, որ ժողովուրդն էլ իմանա՝ ում ա բերել իշխանության, որ վաղը հարցեր չառաջան, թե ոնց եղավ, որ մնացինք առանց ավիացիայի:

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը