Կարծիք

04.04.2020 11:50


Նայեցի քաղաքապետի եթերը` մի «մունաթ», մի «զունաթ»

Նայեցի քաղաքապետի եթերը` մի «մունաթ», մի «զունաթ»

Նայեցի քաղաքապետի եթերը` մի «մունաթ», մի «զունաթ»: Հլը մեկը լինի հարցնող՝ ու՞մ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում, թե ինչ անեն` քեզ քննադատելու փոխարեն: Դու ի՞նչ գիտես, քո որ քննադատը ոնց է օգնում իր հարևանին ու բարեկամին:

էս համաճարակի, արտակարգ դրության ժամանակ գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս:
Այսօր պոլիկլինիկաներից դուրս չպիտի գար քաղաքապետը: Պոլիկլինիկաներն այսօր շատ կարիքներ կունենան, որոնք պիտի այս համաճարակի պայմաններում արագ լուծում ստանային:

Բժիշկներին շնորհակալություն է հայտնում. քանի՞ բժշկի է հանդիպել այս օրերին, որոնք հենց իր ենթակայությամբ են աշխատում: Շտապ օգնության ծառայություն այցելե՞լ է, որպեսզի բժիշկների առօրյային անձամբ ծանոթանա:

Կարևորը գնաց ավտոպարկ, որտեղ ոչ մի մարդ չկա (հանկարծ ինքը չվարակվի):

Բա որ` աստված մի արասցե, պատերազմ սկսվի մեր երկրում, այդժամ ինչպե՞ս է թաքնվելու: Հիմա էլ ապրիլյան պատերազմի օրերն են` այնքան տկարամիտ է ու չի պատկերացնում իր պարտականությունները, որ մի սփոփիչ խոսք նույնիսկ չասաց երևանցի մեր զոհված տղերքի մասին: Թե՞ այդ օրերին Չեխիայում է եղել ու տեղյակ չի, որ պատերազմ ենք անցել:

Ոչ մեկ չի պահանջում, որ քաղաքապետը ուղիղ եթեր մտնի: Մարդիկ ուղղակի ուզում են, որ նա աշխատի ու կատարի իր սուրբ պարտականությունները, ոչ թե թաքնվի ավագանիների հեգնական գրառումների հետևում:

Թբիլիսին և շատ այլ քաղաքներ են օրինակ բերում, որ գոնե էդպես հասկանա իր անելիքները, իսկ նա մարդկանց վրա է հոխորտում:

Իրեն մի բան կասեմ` թող նայի Մոսկվայի քաղաքապետի գործունեությունն այս օրերին: Մայրաքաղաքի քաղաքապետը նա է, մերը` քաղաքապետի տնազ է:

Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը