Կարծիք

04.04.2020 11:19


Էդ ո՞ւմ եք ասում տականք, էն մարդկանց, որոնք գիտեն, որ ձեր գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալի՞ս (տեսանյութ)

Էդ ո՞ւմ եք ասում տականք, էն մարդկանց, որոնք գիտեն, որ ձեր գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալի՞ս (տեսանյութ)

Գտնվեց, ես ուրախ եմ, որ հայտնվել եք իմ երեկվա ռոզիսկից հետո, ես երջանիկ եմ, որ պատասխանում եք տիկին Naira Zohrabyan-ին՝ ուղղակի կարգով, բայց բառամթերքը, որն օգտագործում եք, շատ զավեշտալի է, էդ ո՞ւմ եք ասում տականք, էն մարդկանց, որոնք գիտեն, որ դուք կարանտին եք պահում անգամ աշխատավայրում ու ձեր գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալի՞ս, էն, որ ոչ ոքի հետ չեք հանդիպում ու կամազների ֆոնին բաց օդում սելֆի լայվն ամենաանվտա՞նգն է։

Ձեզ կարող ենք ալկոգել ու դիմակ էլ տալ, ինչը միայն այն ժամանակ հայտնվեց քաղաքապետարանի շենքում, երբ կորոնավիրուսային արձակուրդից հետ եկաք, հասկանում եմ, սթրեսի մեջ էիք, փակվել էիք ու քաղաքապետարանի ողջ անձնակազմն՝ ի տարբերություն այլ պետական կառույցների, անդիմակ ու անալկոգել աշխատում էր, մինչև այն պահը, երբ Ձերդ մեծությունը ոտք դրեց կորոնաարձակուրդից քաղաքապետարանի շենք։ Միևնույն է, ես ուրախ եմ, որ մեր գրառումներին հետևում եք, գոնե երևանցին Ձեզ տեսավ։

Ինչ վերաբերում է Ձեր աշխատաոճին՝ զարմանում եմ, բա Ձեզ չե՞ն ասել, որ հիմա ամեն բան օն֊լայն է, երկիրը արտակարգ դրության մեջ է, և Դուք պարտավոր եք օն֊լայն հաշվետվողականություն ապահովել, ինչպես բոլորը, Դուք թիմից Ձեզ մի առանձնացրեք և Ձեր վախերը մի բարդեք առանձնահատուկ լինելու վրա, այսօր բոլորից տեղեկություն սփռվում է օն-լայն, ճիշտը տեղում լինելն է ու չվախենալը, կորոնավիրուս, եթե վարակվեք էլ՝ շուտ կլավանաք, մի՛ մտածեք, կարևորը սարսափահար չլինեք, բա էդ մնացած պաշտոնյաները մարդ չե՞ն։

Դե Ձեզ տեսնեմ, դուրս եկեք ստերիլ տարածքից ու աշխատեք, տականքներ էլ մի փնտրեք, դա վատ տոն է ու 82% ձայն ստացած քաղաքապետին չի սազում, դուխով
#Մի_վախեցիր #գնա_աշխատանքի

Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը