Կարծիք

04.04.2020 10:44


Հեռախոսս անջատում եմ, շառից-փորձանքից հեռու

Հեռախոսս անջատում եմ, շառից-փորձանքից հեռու

Վաղվանից հեռախոսս անջատում եմ, շառից-փորձանքից հեռու…

Հատված՝ այսօր ընդունված կառավարության որոշումից․

43. Ինքնամեկուսացվածին հատուկ ծրագրային ապահովման միջոցով ներկայացվում են նաև ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման վերաբերյալ հետևյալ պարտադիր կանոնները՝
1) ինքնամեկուսացման վայրը չփոխելը.
2) ինքնամեկուսացման ողջ ժամանակահատվածում ինքնամեկուսացման վայրը չլքելը.
3) ինքնամեկուսացման վայրում համատեղ ապրող անձանց հետ հնարավորինս չշփվելը կամ նման շփումները սահմանափակելը, իրավասու մարմինների կողմից սահմանված հիգիենայի պահանջներին հետևելը.
4) բջջային հեռախոսը սարքին և լիցքավորված վիճակում պահելը.
5) սույն որոշմամբ և պարետի կողմից սահմանված այլ սափմանափակումները պահպանելը, իրավասու մարմինների կողմից տրված պարտադիր կատարման ենթակա այլ ցուցումները կատարելը:

37. Եթե հրահանգավորումը տեխնիկական խնդիրների կամ այլ պատճառով տեղի չի ունենում կամ ընդհատվում է կամ հրահանգավորման ընթացքում հնարավոր կոնտակտավորը հերքում է վարակակրի հետ իր հավանական շփման փաստը՝ հրաժարվելով ինքնամեկուսանալ, սակայն առկա են ողջամիտ կասկածներ այդ փաստի առկայության վերաբերյալ, ապա համապատասխան անձի վերաբերյալ տվյալները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ այդ մասին նախազգուշացնելով անձին: Տեղեկությունները ստանալուց հետո անմիջապես Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, համադրելով հնարավոր կոնտակտավորի հետ հրահանգավորման ընթացքում պարզված տեղեկությունները և սույն գլխի 33-րդ կետով ստացված տվյալները, որոշում է կայացնում սույն գլխով սահմանված ինքնամեկուսացման հրահանգավորում իրականացնելու կամ սույն գլխի 46-րդ կետով նախատեսված միջոցները կիրառելու մասին` անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ…

Շարունակելի…

Ամբողջական որոշումը՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/33726/?fbclid=IwAR3A-4nv8SF7IVWbvYsuSSKzhOUIOo_VEORZWV0Wux85gxLy0fFUYyI6q58

Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը