Կարծիք

04.04.2020 10:01


Աննախադեպ չափերի հասնող պարգևավճարների ֆոնին անչափահաս երեխաների համար սահմանված փոխհատուցումն ուղղակի ցինիզմ է

Աննախադեպ չափերի հասնող պարգևավճարների ֆոնին անչափահաս երեխաների համար սահմանված փոխհատուցումն ուղղակի ցինիզմ է

Այսօր Կառավարությունը հաստատեց համաճարակի բացասական հետևանքների չեզոքացման միջոցառումների 9-րդ փաթեթը, որով նախատեսվում է չաշխատող և անչափահաս երեխաներ ունեցող ծնողներին հատկացնել փոխհատուցում՝ 26500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար:

Եթե հաշվի առնենք, որ այսօր գործող նվազագույն զամբյուղում սննդամթերքի ծախսը սահմանված է մոտավորապես 35000 դրամ, ապա վերը նշված չափաքանակի սահմանումը ակնհայտ անտրամաբանական է:

Իսկ նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների վարձատրության կրկնապատկման և, նախարարից ու պատգամավորից մինչև մարզպետ և քաղաքապետ, աննախադեպ չափերի հասնող պարգևավճարների ֆոնին անչափահաս երեխաների համար սահմանված փոխհատուցումն ուղղակի ցինիզմ է:

Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը և հատուկ կարգադրությամբ վերջ դնել պարգևավճարների արատավոր պրակտիկային:

Ավելին, հատուկ դրության և կարանտինի պայմաններում նշված պաշտոնյաները պետք է կամավոր հրաժարվեն օրենքով իրենց հասնող աշխատավարձի 1/3-ից հօգուտ համավարակի դեմ պայքարի միասնական ֆոնդին:

Դա է պահանջում բարոյականությունն ու քաղաքական ողջամտությունը:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը