ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը
Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման եւ դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել եւ առանձնացվել են նախաքննության եւ դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր եւ/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք: Ուսումնասիրության նպատակն է՝ ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, դիտարկելու այս կատեգորիայի անձանց նկատմամբ այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները, հիմքերը եւ իրավական մեխանիզմները՝ գնահատելով, իհարկե, այլ խափանման միջոցների կիրառման դեպքում նրանց կողմից պատշաճ վարքագծի դրսեւորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու ռիսկերը, կանխատեսելիությունը: Ընդհանուր առմամբ, նախնական քննարկումների արդյունքում առաջիկայում նմանատիպ միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող եւ բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաեւ այլ ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վերաբերյալ»:
Ահա, թե որն է հիմնական պատճառը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխվել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այդ այն դեպքում, երբ բժիշկները Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստել են, որ այս պահին նա բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի:
Ստացվում է, որ իշխանություններն ամեն անբարոյական քայլ անում են, որ խոցելի խմբում գտնվող և բուժման կարիք ունեցող Ռոբերտ Քոչարյանը չօգտվի ՀՀ գլխավոր դատախազի վերը նշված հանձնարարությունից` այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու հնարավորությունից:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը
Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման եւ դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել եւ առանձնացվել են նախաքննության եւ դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր եւ/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք:
Ուսումնասիրության նպատակն է՝ ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, դիտարկելու այս կատեգորիայի անձանց նկատմամբ այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները, հիմքերը եւ իրավական մեխանիզմները՝ գնահատելով, իհարկե, այլ խափանման միջոցների կիրառման դեպքում նրանց կողմից պատշաճ վարքագծի դրսեւորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու ռիսկերը, կանխատեսելիությունը:
Ընդհանուր առմամբ, նախնական քննարկումների արդյունքում առաջիկայում նմանատիպ միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող եւ բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաեւ այլ ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վերաբերյալ»:
Ահա, թե որն է հիմնական պատճառը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխվել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այդ այն դեպքում, երբ բժիշկները Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստել են, որ այս պահին նա բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի:
Ստացվում է, որ իշխանություններն ամեն անբարոյական քայլ անում են, որ խոցելի խմբում գտնվող և բուժման կարիք ունեցող Ռոբերտ Քոչարյանը չօգտվի ՀՀ գլխավոր դատախազի վերը նշված հանձնարարությունից` այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու հնարավորությունից:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից