Հիշո՞ւմ եք «Հայաստան 2020»-ը․ գրողներն իսկապես կանխազգում են
2000-ին հասարակական մի կազմակերպություն մրցույթ հայտարարեց՝ ինչպիսին կլինի Հայաստանը 2020-ին թեմայով: Մրցույթի մասնակից գրողների, լրագրողների, հասարակական-քաղաքական դեմքերի հաղթող ճանաչված գործերը հրատարակվեցին:
Չեմ հիշում մրցույթը կազմակերպող ընկերության անունը: Կարծում եմ, որ մեկուսացման այս օրերին կարելի էր դրանք հրապրակել Facebook-ում: Ի վերջո հետաքրքիր կլինի տեսնել հեղինակներից ով և ինչ տեսլականով է մարգարեացել:
Հիշում եմ՝ մեր գրողներից մեկի անտիուտոպիայի ժանրում գրված վիպակը: Շատ դրվագներով մեր օրերի նկարագիրն է: Օրինակ այն պատահական համընկնումը, որ 2020-ին իշխանություններն արգելել են միտինգներն ու ցույցերը (եթե, իհարկե, կորոնավիրուսի համաճարակը, պարետի որոշումները և ԱԺ նոր օրենքների համընկնումը պատահական է): Նկարագրված էին մեր երկրում ընթացող հետապնդումներ, ձերբակալություններ (երևի նաև խուզարկություններ) և ինչպես է բնակչությունը ուղիղ եթերում հետևում դրանց:
Գրողներն իսկապես կանխազգում են: Խոսքը մանր դետալների մասին չէ:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից