Կարծիք

03.04.2020 19:31


Պահանջում եմ անհապաղ փոխել Ռոբերտ Քոչարյանի և կալանքի տակ գնվող մյուս մեղադրյալների խափանման միջոցը, որոնց գործի վերաբերյալ դեռ դատական վճիռ չկա

Պահանջում եմ անհապաղ փոխել Ռոբերտ Քոչարյանի և կալանքի տակ գնվող մյուս մեղադրյալների խափանման միջոցը, որոնց գործի վերաբերյալ դեռ դատական վճիռ չկա

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նախորդ ամիսներին մի շարք երկրներում ազատ արձակվեցին հազարավոր բանտարկյալներ, մասնավորապես Իրանում՝ 85 հազար, Քենիայում՝ 5 հազար, իսկ ԱՄՆ-ում և Ռուսաստանում հիմա են պատրաստվում այդ քայլին դիմել: Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից՝ կարանտինի և մահաբեր վիրուսի տարածման պայմաններում պետությունն իրավունք չունի մարդուն իզոլացնել և ենթարկել վտանգի, հատկապես եթե նա ծանր հանցագործության համար չի դատապարտված:

Հայաստանում դատապարտյալների հետ մեկտեղ իրենց պատիժն են կրում մարդիկ, որոնց դատավճիռը դեռ չի հնչել, որոնք դեռ սպասում են, և կան մարդիկ, ովքեր սպասելուց զատ՝ հանդիսանում են ոչ թե քրեական, այլ քաղաքական բանտակյալ: Այդպիսի տխուր, բայց ցայտուն օրինակ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ելնելով հանրապետությունում առկա խիստ վտանգավոր սանիտարական վիճակից, վիրուսի տարածման տեմպերից, ՔԿՀ-ներում գրանցված վարակման դեպքերից՝ պահանջում եմ շտապ դատական նիստ հրավիրել և փոխել անհապաղ փոխել Ռոբերտ Քոչարյանի և կալանքի տակ գնվող մյուս մեղադրյալների խափանման միջոցը,որոնց գործի վերաբերյալ դեռ դատական վճիռ չկա։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը