Կարծիք

03.04.2020 17:52


Ընկեր քաղաքապետ, որտե՞ղ եք, երբ մենք խնդիր ունենք, դուք չկաք

Ընկեր քաղաքապետ, որտե՞ղ եք, երբ մենք խնդիր ունենք, դուք չկաք

Այ քո տունը շինվի, գոնե մի ստից ասուլիս տուր, մի բան արա, ձև տուր, գոնե, որ կաս, առողջ ես, տեղում ես, էս ի՞նչ ես անում, բա միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը ո՞նց կարող է սենց բացակա լինել, այն էլ այս արտակարգ պայմաններում։

Հիշեցնեմ, որ Երևան համայնքի ներքո են գործում Երևանի Շտապ օգնության ծառայությունը, պոլիկլինիկաները, մի քանի խոշոր հիվանդանոց.....ընկեր քաղաքապետ, դուք որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, ես ուղղակի տագնապած եմ, որպես երևանցի, որ դուք իմ քաղաքապետն եք, որովհետև մի բան եմ հասկացել, երբ մենք խնդիր ունենք՝ դուք չկաք... որևէ արդարացում չի անցնում....հանկարծ ավագանու գործընկերներս բուն չդնեն գրածիս տակ..․ ժողովուրդ, մի՛ պաշտպանեք, տեղ չի թողել իրեն պաշտպանելու, չանե՛ք, էս շրջանը դրա վառ ապացույցն է......։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ

Հռիփսիմե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը