Կարծիք

03.04.2020 17:31


Նիկոլն անգամ համաճարակը փորձում է օգտագործել իր անձնական նպատակները և հաշվեհարդարները կյանքի կոչելու համար

Նիկոլն անգամ համաճարակը փորձում է օգտագործել իր անձնական նպատակները և հաշվեհարդարները կյանքի կոչելու համար

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխում են Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։

Ներկա պայմաններում, երբ ողջ երկիրը Հայաստանի ապիկար իշխանությունների գործողությունների շնորհիվ է՛լ ավելի է ընկղմվում կորոնովիրուսի համաճարակի մեջ, երբ այդ վարակը արդեն իսկ տարածվել է նաեւ ՔԿՀ-ներում, Ռոբերտ Քոչարյանին նորից մեկուսարան ուղարկելը հավասարազոր է նրան կորոնավիրուսի հիվանդանալու լրջագույն վտանգին ենթարկելուն, առավել եւս որ ինքը գտնվում է տարիքային ռիսկային գոտում։

Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող այս հետապնդումները ոչ մի աղերս չունեն ոչ արդարադատության, ոչ էլ մարտի 1-ի գործի բացահայտման հետ, այլ ընդամենը հանդիսանում են Նիկոլի անձնական վրեժխնդրությունը ու քմահաճույքը բավարարելու մոլուցք։ Եվ իր այդ մոլուցքը բավարարելու համար Նիկոլը փաստացի կանգ չի առնում այնպիսի վարքագծի կիրառումից, որոնք ամեն ինչից զատ խախտում են մարդկային էթիկայի էլեմենտար նորմերը՝ անգամ համաճարակը ինքը փորձում է օգտագործել իր անձնական նպատակները եւ հաշվեհարդարները կյանքի կոչելու համար...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը