Կարծիք

03.04.2020 16:19


Սա պետություն է, այլ ոչ թե իջևանյան քո խրճիթը

Սա պետություն է, այլ ոչ թե իջևանյան քո խրճիթը

Կորոնովիրուսից ավելի վտանգավոր դո՛ւ ես՝ գահին բազմած քաղաքական անորակություն Նիկոլ:

Բավական չէ ստեղծել ես այս իրավական վակխանալիան, երկիրը թաղել ճգնաժամի մեջ, գողացել քաղաքացու քվեն, ժամանակին խաբել ու զոմբիացրել մարդկանց, և դեռ շարունակում ես քո քայքայիչ գործունեությունը:

Ես՝ Անի Կարապետյանս, այսօր պաշտոնապես հայտարարում եմ, որ հետայսու ով ուզում է լինի՝ անձնական թշնամիս, նախկին թե ներկա ընկերս, ծանոթ, թե անծանոթ, ո՛ր կուսակցության անդամ ուզում է լինի, եթե Նիկոլի կողմից ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների, ուրեմն ես կանգնելու եմ այդ մարդու կողքին: Պաշտպանելու եմ եւ պայքարելու եմ ցանկացածի իրավունքների համար, ում կդարձնեն հալածյալ, ում կսկսեն ահաբեկել, ապօրինի բանտարկել, ենթարկել ռեպրեսիաների։

Երբ երկրում առաջանում են լուծում պահանջող լուրջ հարցեր՝ դու՝ իշխանագող պոպուլիստդ, մտնում ես մկան անցքը, թաքնվում կնոջդ փեշերի տակ և չես կարողանում որևէ հոդաբաշխ լուծում առաջարկել: Բայց երբ հարցը վերաբերում է անձնական վրեժխնդրությանը, դու առյուծ ես կտրում և ողջ պետական ապարատը լարում քո թիրախի ուղղությամբ:

Դու դասական աբիժնիկ ես եղել ողջ կյանքում, այդպիսին էլ մնացիր իշխանությունը յուրացնելուց հետո, դու երբեք չմոտեցար «պետական գործիչ» հասկացությանը՝ պետությունը դարձնելով վրեժի միջոց, վրեժի գործիք, մի կողմ դնելով մի ողջ ազգի խնդիրներն ու նպատակները և առաջ տանելով քո արվարձանական զազրելի ամբիցիաները, որոնցից խանձած խոզի հոտ է գալիս:

Վերջ ի վերջո, ինչքա՛ն կարելի է, մինչև ե՛րբ պետք է տևի այս վիճակը, դու՝ սուտի հեղափոխական, ե՞րբ պիտի հասկանաս, որ սա պետություն է, այլ ոչ թե իջևանյան քո խրճիթը, որ ինչ խելքիդ փչի՝ անես: Գալու է հատուցման օրը, դու պատժվելու ես, և պատժվելու ես քո իսկ խաղի ստեղծած կանոններով միասին:

Հ.Գ. Քո որդեգրած բեզատչյոտնիկ քաղաքականությունը խոստանում եմ՝ մի գեղեցիկ օր գլխիդ հայտնի խիյարի պատմությունն է դառնալու:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը