Կարծիք

03.04.2020 16:05


Քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է, թե ժողովուրդ, մեզ ինչի՞ եք քրֆում, հասցեատերը Տիգրան Ավինյանն է

Քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է, թե ժողովուրդ, մեզ ինչի՞ եք քրֆում, հասցեատերը Տիգրան Ավինյանն է

Իրավիճակ եմ նկարագրում։ Երևանի ավագանու անդամը ծաղրում է ամեն գնով ու հնարավոր բոլոր միջոցներով կորոնավիրուսի դեմ պայքարող վրացիներին։ Մեր քաղաքացիները, դրա համար, մեղմ ասած, մայրուղի են հանում ավագանու անդամին էլ, քաղաքապետին էլ, քաղաքական իշխանությանն էլ։

Անցնում է որոշ ժամանակ ու քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է, թե ժողովուրդ, մեզ ինչի՞ եք քրֆում, մենք պարետի ասածներն ենք անում։ Թե մտքում կուտակած բաներ ունեք, խնդրեմ, հասցեատերը Տիգրան Ավինյանն է։

Քաղաքապետարանի պաշտոնյան այս ամենը, իհարկե, գրական է ձևակերպել, բայց միտքը հենց դա էր։ Ասեք, որ իրար արժեն։

Բայց մի կողմ դնենք դեռ անտաղանդների այս իշխանությունը։ Ինձ ուրիշ բան է վիրավորում։ Այն, որ վրացիները (խորացեք էլի՝ ՎՐԱՑԻՆԵՐԸ) մեզնից լավ են դիմակայում սպառնալիքներին։ Մեզնից լա՞վ… Մեղմ եմ ասում. համեմատելու բան էլ չկա։ Արա էն նույն վրացիները, որ ձախողել են ամեն ինչ՝ երկիր են կորցրել, պետությունն արտաքին կառավարման հանձնել, սրան-նրան սիրաշահելով, ծառայություններ մատուցելով, ազգային ինքնասիրությունը մի կողմ թողնելով՝ հազիվ գոյություն են պահպանել… ու հիմա իրանք ավելի կազմակերպված ու ավելի հետևողական են, քան մեր իշխանությունները։ Սա ձեզ ոչինչ չի՞ ասում, ժողովուրդ ջան։

Թե բա Ավինյանին քրֆեք…

P.S. Պողոսներն ինքնասիրություն ունենո՞ւմ են։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբույան էջից

Այս խորագրի վերջին նյութերը